• June 8, 2023

ԱՄՆ դեսպանը Տեղ գյուղում ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին

ԱՄՆ դեսպանը Տեղ գյուղում ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին

ԱՄՆ դեսպանը Տեղ գյուղում ականատես է եղել սահմանին տիրող լարված իրավիճակին։

Այս մասին գրառում և լուսանկար է տեղադրվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում․

«Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դեսպան Քվինը հանդիպեց տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և բնակիչների հետ, որոնք ներկայացրեցին անվտանգային միջավայրին վերաբերող իրենց համատարած մտահոգությունները:

Դեսպանը նաև այցելեց Տեղ համայնք, որտեղ անմիջականորեն ականատես եղավ սահմանին տիրող լարված իրավիճակին։ Յուրաքանչյուրն արժանի է ապահովության և անվտանգության, որն իր հետ կբերի տևական և արդարացի խաղաղությունը»,-ասված է գրառման մեջ։