Ուրբաթ, 25 Ապրիլի, 2025
13.1 C
Yerevan

ԱԺ-ն հրապարակեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը

«Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր ԱԺ նախագահին է ներկայացրել Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին:

Այն հրապարակվել է ԱԺ պաշտոնական կայքում:

Ըստ այդմ՝ Լիլիթ Մակունցը Ազգային ժողովի նախագահ Արարտ Միրզոյանին առաջարկում է նախագիծը դնել շրջանառության մեջ եւ հիմնական զեկուցող նշանակել Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Գրիգորյանին:

Կից ներկայացվել է նաեւ նախագծի ընդունման հիմնավորումը, որը բաղկացած է 93 թերթից:

Հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ սույն որոշումն ընդունելու նպատակը Սահմանադրական դատարանում ընթացող իրավական գործընթացների թափանցիկության երաշխավորումն է եւ դատարանի նկատմամբ վստահության ապահովումը: «Նախագծի ընդունումը թույլ կտա ՀՀ Ազգային ժողովին Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցը ՀՀ Սահմանադրությամբ եւ «Սահմանդրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված կարգով դարձնել  Սահմանադական դատարանի քննության առարկա»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ:

Մանրամասները՝ այստեղ:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ  Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին ԱԺ որոշման նախագիծը, որը ներկայացվել էր ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության կողմից, սահմանված կարգով ուղարկել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության։

© Armtimes.com

Hot this week

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Թեմաներ

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...

Արաղչին ժամանել է Մոսկվա

Իրանի արտաքին գործերի նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին ժամանել է...

Վահագն Թևոսյանը նոր պաշտոն կունենա․ ինչու է հրաժարական ներկայացնել

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դադարեցվել են Հանրային...

Վերականգնվել է համայնքին պատճառված շուրջ 90 միլիոն ՀՀ դրամի առանձնապես խոշոր չափերով վնասը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img