Երեքշաբթի, 3 Հունիսի, 2025
26.1 C
Yerevan

ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ավելի քան 350 միլիոն դրամ արժողությամբ գույքը չհայտարարագրելու և 211 միլիոն դրամի հարկեր և տուրքեր չվճարելու համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է,

որ ՀՀ ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթղթեր, ինչպես նաև հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ՝ թաքցրել է հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով` ավելի քան 350 մլն ՀՀ դրամի  գույքը:

Այս մասին հայտնում են հակակոռուպցիոն կոմիտեից:

Մասնավորապես, Ա. Համբարձումյանը Իտալիայի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության` կահույքի արտադրությամբ զբաղվող առաջատար մի շարք ընկերություններից գնել և 2017-2018 թվականներին Հայաստանի Հանրապետություն է ներմուծել ավելի քան 800.000 եվրո արժողությամբ թանկարժեք կահույքի տարբեր խմբաքանակներ, սակայն առանձնապես խոշոր չափերով հարկը և տուրքը չվճարելու նպատակով օգտագործել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որոնցում կահույքի վերը նշված իրական արժեքից նշվել է ընդամենը շուրջ 105.000 եվրոն:

Դրանից հետո գործարարը վերոհիշյալ ապրանքների ձեռքբերման իրական արժեքների վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել նաև հայտարարագրերում և հարկման հիմք հանդիսացող այլ փաստաթղթերում: Արդյունքում պակաս է հաշվարկվել և Ա. Համբարձումյանի կողմից չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 211 մլն ՀՀ դրամի մաքսատուրք և ԱԱՀ, ինչպես նաև դրանցից գոյացած տույժեր ու տուգանքներ:

Բացի այդ, 2003թ.-ից մինչև 2019թ. հունվարի 14-ը զբաղեցնելով ՀՀ ազգային ժողովի պատգամավորի պաշտոնը և լինելով հայտարարատու պաշտոնատար անձ, Արկադի Համբարձումյանը 2019թ. փետրվարի 9-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիր, սակայն դրանում թաքցրել է իրեն պատկանող` 8 մլն ՀՀ դրամից ավելի արժեք ունեցող, 2017 և 2018 թվականներին գնված` թանկարժեք իր հանդիսացող վերոհիշյալ կահույքի խմբաքանակները, ինչը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր ավելի քան 350 մլն ՀՀ դրամ արժողությամբ գույքի չհայտարարագրմանը:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար 07.03.2022թ.-ին Արկադի Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ա. Համբարձումյանի կողմից պետությանը պատճառված վնասից 200 մլն ՀՀ դրամը նույն օրը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Hot this week

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=GwC30unYqfg

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Թեմաներ

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A

Քննչական կոմիտեից 590 հազար դոլար հափշտակելու գործով պետը կալանավորվեց․ «ԱրմԼուր»

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների...

ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված մեծածավալ...

Հայկական եկեղեցին մեծ վտանգ է ներկայացնում Հայաստանի հարևան բոլոր երկրներին․ Ադրբեջան

Փաստն այն է, որ հայկական կրոնական շրջանակները բնակություն են հաստատել...

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն անդրադարձել...

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի...

ԱՄՆ-ում ձերբակալվել է հայկական հանցավոր խմբի 13 անդամ

ԱՄն-ում ձերբակալվել են հայկական հանցավոր խմբի 13 կասկածյալ: Նրանց...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img