• April 10, 2023

Ադրբեջանցիները եղել են Սիսիանի Բնունիս համայնքում, ծեծել են տներից մեկի դուռը

Ադրբեջանցիները եղել են Սիսիանի Բնունիս համայնքում, ծեծել են տներից մեկի դուռը

դրբեջանցիները հայտնաբերվել է Սյունիքի մարզի Բնունիս համայնքում։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին համայնքից։

Մեր զրուցակիցը, որի անունն իր խնդրանքով չենք հրապարակի, ասաց, որ զինվորական հագուստով ադրբեջանցիները տներից մեկի դուռն են ծեծել, տանտիրուհին դուռը բացել է, կասկածել է եւ ահազանգել ոստիկանություն։

Թե կոնկրետ քանիսն են եղել ադրբեջանցիները, բնակիչը չկարողացավ նշել։

NEWS.am-ը կապ հաստատեց նաեւ ընտանիքի հետ, սակայն նրանք այս պահին չցանկացան մեկնաբանություն տալ։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:

Նրա հետ եղել է եւս մեկ զինծառայող, որին որոնելու աշխատանքները դեռ շարունակվում են։

Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ին, հայտնել են երկու ադրբեջանցի զինծառայողներ անհետ կորելու մասին։ Նշվում է, որ նրանք մոլորվել են Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող. Նրա հետ եղել է եւս մեկը. ՀՀ ՊՆ