• August 3, 2022

Ադրբեջանի ԶՈւ-ն ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել է նռնականետեր և ԱԹՍ-ներ․ ունենք 7 վիրավոր

Ադրբեջանի ԶՈւ-ն ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել է նռնականետեր և ԱԹՍ-ներ․ ունենք 7 վիրավոր

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն:

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն