• November 18, 2023

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Պարույր Սևակի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ․ վիրավոր ունենք

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Պարույր Սևակի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ․ վիրավոր ունենք

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։ Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: