• September 5, 2018

Ագրարային համալսարանում պետական միջոցներ են վատնվել

Ագրարային համալսարանում պետական միջոցներ են վատնվել

ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունն այս պահին խորացված ուսումնասիրություն է անցկացնում Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։ Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ՀԱԱՀ-ում տարիներ շարունակ պետական միջոցներ են վատնվել։

«Ամենաանմխիթար վիճակներից մեկն Ագրարային համալսարանում է: Բազմաթիվ են խախտումները գնումների ու աշխատավարձերի տեսքով: Արդեն ունենք որոշակի արդյունքներ, բայց չեմ շտապի մանրամասնել: Ուսումնասիրման ավարտից հետո դրանց մասին կտեղեկացնենք»,- նշել  է Դավիթ Սանասարյանը:

Ի դեպ, ՊՎԾ-ն ստուգումներ է անցկացնելու բոլոր բուհերում, այդ թվում և Երևանի պետական համալսարանում, որտեղ սկսված ուսումնասիրությունները շուտով վերսկսելու են։ «Մենք բոլոր փաստաթղթերը վերցրել ենք, ուսումնասիրում ենք: Դրանց կանդրադառնանք, երբ վերջացնենք Ագրարային համալսարանում մեր աշխատանքները»,- ասել է Պետական վերահսկողական ծառայության պետը: