• September 27, 2018

ԱԱԾ-ն ուսումնասիրում է Քոչարյանի ունեցվածքը

ԱԱԾ-ն ուսումնասիրում է Քոչարյանի ունեցվածքը

Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրություն է իրականացնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ։ Այդ մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի»,- ասաց Վանեցյանը, – «Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես է գալիս և ասում է՝ «մենք ոչ մի բան չունենք»։ Փաստերով կխոսենք և կհրապարակեմ ով ինչ ունի և ոնց է ձեռք բերել։ Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում և մնացած այլ, այլ ունեցվածքները», – ասաց Վանեցյանն ու ցուցադրեց փաստաթղթեր՝ նշելով. – «Շատ-շատ բաներ կան՝ Քոչարյանի ընտանիքին են պատկանում»։