• October 18, 2021

ԱԱԾ նախկին պաշտոնյայի ունեցվածքը՝ ապօրինի գույքի բռնագանձման առարկա

ԱԱԾ նախկին պաշտոնյայի ունեցվածքը՝ ապօրինի գույքի բռնագանձման առարկա

Հայաստանի գլխավոր դատախազությունը դատարան է ներկայացրել ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով

առաջին հայցադիմումը, որը վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության նախկին գնդապետ Սերոբ Հարությունյանին ու նրա կնոջը՝ Անուշ Անտոնյանին։

Դատախազությունը դատարանից պահանջում է հօգուտ Հայաստանի հանրապետության բռնագանձել նրանց պատկանող Երևանի Հյուսիսային պողոտայի բնակարանը կամ դրա միջին շուկայական գինը՝ 187,2 միլիոն դրամի չափով, Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին կամ դրա շուկայական արժեքը՝ 6 միլիոն դրամի չափով, նաև՝ Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումար՝ 8 մլն դրամի չափով, «Օրանժ գազ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 50 տոկոսը՝ 215,7 միլիոն դրամի չափով։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել ևս 14,3 միլիոն դրամ, որը չի հիմնավորվել օրինական եկամուտներով։

Որոշվել է նաև հայց ներկայացնել դատարան՝ Սերոբ Հարությունյանի որդուց՝ Հարություն Հարությունյանից բռնագանձել Երևանի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 40 տոկոսը կամ գույքի շուկայական միջին արժեքը՝ 34,7 միլիոն դրամի չափով, Porsche Panamera մեքենան կամ դրա շուկայական արժեքը՝ 11,2 միլիոն դրամի չափով։

https://www.civilnet.am/news/636485/%d5%a1%d5%a1%d5%ae-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%af%d5%ab%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d6%81%d5%be%d5%a1%d5%ae%d6%84%d5%a8%d5%9d-%d5%a1%d5%ba%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d6%84%d5%ab-%d5%a2%d5%bc%d5%b6%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b6%d5%b1%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d6%80%d5%af%d5%a1/