Ֆրանկլին Գոնսալեսի եւ Մարտիրոս Սարյանի գողացված կտավների մասին

Ազգային անվտանգության ծառայությունը դեռ տեղեկություն չունի, թե ինչպես է Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր ձեռք բերել: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է Պրահայում՝ Ֆրանկլին Գոնսալես անունով անձնագրով: Նա նշեց, որ Նարեկ Սարգսյանի արտահանձման հարցն առաջիկայում կլուծվի, նա կվերադառնա Հայաստան ու կկանգնի դատարանի առաջ: Վանեցյանն ասաց, որ սուտ է, որ Նարեկ Սարգսյանին գտնելու հարցում Հայաստանի իրաավապահներին աջակցել է քրեական հեղինակություն Զապը: «Սուտ է, իրեն հայտնաբերել են իրավապահ մարմինների համակարգված աշխատանքի արդյունքում»,- ասաց նա: Անդրադառնալով Մարտիրոս Սարյանի կտավների գործով Նարեկ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ Վանեցյանն ասաց, որ իրականացվել է քննություն, բոլոր հանգամանքները ի հայտ են եկել: Փորձաքննության արդյունքներով հաստատվել է, որ կտավները պատկանում են Սարյանի վրձնին: Այս գործով, ըստ նրա, Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ մեղադրանք չկա: Ալեքսանդր Սարգսյանն այլ քրեական գործով է անցնում: © Lragir.am

 523 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: