Ֆինանսական խոշոր խարդախություն կբացահայտվի. կիզակետում Սերժ Սարգսյանի մտերիմն է

Երեկ «Վելես» իրավապշտպան կազմակերպությունը տարածեց մի հաղորդագրություն, որում ներկայացված փաստերը կարծես մի մեծ ֆինանսական մեքենայության կծիկ են բացելու։ Կազմակերպության տարածած հաղորդագրությանհամաձայն՝ «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն ֆինանսական մեքենայություններ է արել և իր կողմից կառուցվող շենքերում անշարժ գույք գնած քաղաքացիներին պայմանագրով սահմանված տարածքից ավելի փոքր տարածք է տրամադրել, իսկ պետությունից հարկեր թաքցնելու նպատակով բնակարանների իրական արժեքը, որը տարիների ընթացքում փոխանցել են գնորդները, չի արտահայտվել պայմանագրում։ Իրավապաշտպան կազմակերպությանը դիմել է տուժող քաղաքացիներից մեկը և ներկայացրել անհրաժեշտ փաստեր։ Եթե ներկայացված փաստերը դատարանում հաստատվեն, ապա կարելի է վստահ լինել, որ ֆինանսական ահռելի մեքենայությունների մասին է խոսք գնալու, քանի որ նշված կազմակերպությունը Հայաստանում 17-ից ավել բազմաբնակարան, բազմաֆունկցիոնալ շենքեր է կառուցել։ Կազմակերպության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ կազմակերպությունը բնակարանների իրական արժեքը և մակերեսը չներառելով պայմանագրում՝ յուրաքանչյուր գնորդից ավելի գումար է ստացել, և պետությանը չի փոխանցել 3 160 000 ավել գումար: Եվ սա՝ ընդամենը մեկ պայմանագրի օրինակով, ու եթե բացվեն բոլոր պայամանագրերը, ապա կարող է պարզվել, որ բոլոր գնորդներին են «քցել» այս կազմակերպության ներկայացուցիչները։ © politik.am

 587 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: