Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի, 2024
22.1 C
Yerevan

Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվել է նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստերը․ դատախազությունը նոր մանրամասներ է հայտնում

2000-2006 թվականներին Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Բ.Ք.-ն Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 12 և 13 հասցեների շենքերին հարող տարածքում գտնվող՝ 6452.68 քմ մակերեսով հողամասը (հարակից է «Ռիբոկ» սպորտային համալիրին) օրենքի խախտմամբ օտարել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ.Գ.-ի դստերը՝ Ա.Գ.-ին:

Մասնավորապես՝ Բ.Ք.-ն 2002 թվականի օգոստոսի 8-ին պաշտոնական փաստաթղթում ներառել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ Ա.Գ.-ի անվամբ դեռևս 1999 թվականին վարձակալության իրավունքով գրանցված վերոնշյալ հողամասը հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս է և ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված սահմանափակումների ցանկում: Մինչդեռ 6452.68 քմ մակերեսով հողամասը Երևան քաղաքի Դավթաշեն թաղամասի խոշոր մասշտաբի զոնավորման նախագծերում առանձնացված է եղել որպես այգի և Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն (քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերը)՝ հանդիսացել է մասնավորեցման ոչ ենթակա, բնակավայրերում ընդհանուր օգտագործման հող:

Բ.Ք.-ի կողմից տրված կեղծ փաստաթղթի հիման վրա՝ պետական սեփականություն հանդիսացող, օտարման օրվա դրությամբ 96 մլն 780 հազար դրամ շուկայական արժեքով 6452.68 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով՝ ընդամենը 2 մլն 223 հազար 697 դրամ կադաստրային արժեքով օտարվել է Ա.Գ.-ին:
Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 12-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Բ.Ք.-ի նկատմամբ՝ 01.07.1961 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը) և 187-րդ հոդվածով (պաշտոնեական կեղծիք կատարելը):
Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին ամբողջությամբ բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ կապված ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռ.Գ.-ի դստերը՝ Ա.Գ.-ին, օրենքի խախտմամբ օտարված՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ.Պետրոսյան փողոցի 44/2 հասցեում գտնվող, 6452 քմ մակերեսով հողատարածքի արգելադրման հետ:

Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, երեք հայցով վիճարկում է վերոնշյալ հասցեից՝ «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից, հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը:

 

Hot this week

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին. ԱԳՆ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին։...

Նախկին թե՞ ներկա

https://www.youtube.com/watch?v=r8yFRBNUqpU

«Ես մասնակցել եմ մրցույթին, հողը գնել եմ, ինչո՞ւ եք հորս թիրախավորում». ոստիկանապետի որդի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին Hetq.am-ը հրապարակել էր,...

Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Դատական համակարգում հեղինակություն վայելող դատավորների դեմ իշխանությունների արշավը շարունակվում...

Թեմաներ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին. ԱԳՆ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին։...

Նախկին թե՞ ներկա

https://www.youtube.com/watch?v=r8yFRBNUqpU

Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Դատական համակարգում հեղինակություն վայելող դատավորների դեմ իշխանությունների արշավը շարունակվում...

ԵՊՀ նոր նվաճումը․ ՔՊ-ական ռեկտորը 7-10 հազար դոլարանոց ժամացույց ունի. Oragir.news

Oragir.news-ը գրել է. Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի...

Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարի օգնականը և Եվրասիական հարցերով գլխավոր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img