Ուրբաթ, 17 Հունվարի, 2025
-4.9 C
Yerevan

Օձուն համայնքի ղեկավարին ու կնոջը մեղադրանք է առաջադրվել

ArmLur.am-ին Արսեն Տիտանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավարը և «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հդվածի 1-ին մասի իմաստով հանդիսանալով հայտարարաիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ,

ինչպես նաև նույն հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով կրելով պաշտոնեական պարտականությունները ստանձնելու դրությամբ գույքի, եկամուտների և շահերի, ինչպես նաև տարեկան հայտարարագիր լրացնելու և ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնելու պարտականություն, 2020 թվականի սեպտեմբերի 9-ին Հանձնաժողով է ներկայացրել հայտարարելու պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիրը, իսկ 2021թ. ապրիլի 12-ին և 2022թ. մայիսի 26-ին՝ համապատասխանաբար 2020 և 2021թ. տարեկան հայտարարագրերը, որոնցում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալը, այն է՝ չի հայտարարագրել դեռևս 2004 թ. ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրեն և կնոջը՝ Հայկուշ Պետրոսյանին պատկանող՝ Լոռու մարզի Օձուն 4-րդ փողոցի 59/1 հասցեում գտնվող, 0.142 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության առանձնապես խոշոր չափերով՝ 1.060.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրման:

Հայկուշ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, 2008թ. Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Արսեն Տիտանյանի կինը, պաշտոնեական պարտականություններն ստանձնելու հայտարարագրում գույքի և եկամուտների, իսկ դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրում գույքի և եկամուտների, իսկ դադարեցնելու, ինչպես նաև տարեկան հայտարարագրերում՝ գույքի, եկամուտների և ծախսերի վերաբերյալ տվյալներ ներկայացնելու պարտականություն:

Սկզբնաղբյուրը Armlur.am

Hot this week

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։ Արդարացման...

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ...

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության...

Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ

Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ...

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն աշխատում է արգելափակել ԱՄՆ-ի ինքնաթիռների ֆինանսավորումն Ադրբեջանին

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն սկսել է համագաղութային արշավ՝ կոչ...

Թեմաներ

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է

Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է։ Արդարացման...

ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ․ նրան հանձնվել է բողոքի հայտագիր

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ...

Հրապարակվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության փաստաթղթի տեքստը

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության...

Այսօր ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կստորագրվի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ

Այսօր Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ...

Իրանական պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի

Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան...

Ռուբինյանը Իրանի պատվիրակության անդամների հետ անդրադարձել է տարածաշրջանում անվտանգությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 14-ին ընդունել...

Գլխավոր դատախազի հրամաններով Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հոկտեմբեր,...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img