Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
-1.9 C
Yerevan

Քվազիպաշտոնյա Ավետիքյանը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության. ԿԲ-ն պետք է հետևություն անի

Հանրության մեջ զարմանք է առաջացրել այն փաստը, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը զբաղվում է ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի պաշտպանությամբ։

Նշենք, որ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով վարչապետի որոշմամբ ազատվել էր աշխատանքից, ներկայումս դատական կարգով վիճարկում է իր ազատման որոշումը։ Նրա շահերը դատարանում ներկայացնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն, մասնագիտությամբ իրավաբան Վարուժան Ավետիքյանը։

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի համար ևս զարմանք է հարուցել այդ փաստը։ «Մտնում եմ հիմնադրամի կայքը, Ավետիքյանը կարծես թե դեռ տնօրեն է: Հիմա մեկը թերևս պետք է տեղյակ պահի այդ մասնագետին, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պարզապես սովորական աշխատատեղ չէ, և դրա տնօրենի կարգավիճակը, մեղմ ասած, այդքան էլ համատեղելի չէ երկրորդ աշխատանքի հետ: Այն էլ, երբ այդ աշխատանքը վերաբերում է հանրային և քաղաքական հնչեղություն ստացած գործերի: Ում պաշտպանել, ում չպաշտպանել՝ ցանկացած քաղաքացու իրավունքն է, բայց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ասոցացնել որևէ իրավական վեճի կամ քաղաքական վեճի հետ, մեղմ ասած՝ անթույլատրելի է»,- գրել է քաղաքագետը։

Նկատենք, որ Հիմնադրամի ստեղծման մասին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի 18-րդ հոդվածի համաձայն՝ սահմանվում է Հիմնադրամի իրավական կարգավիճակը, ըստ որի՝ Հիմնադրամը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն է։ Հիմնադրամը, նույն օրենքի համաձայն, ազատվում է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և ՀՀ օրենքով նախատեսված այլ հարկերի, պետական և տեղական տուրքերի, ինչպես նաև պետական կամ համայնքային բյուջե որևէ վճար կատարելու պարտականությունից: Այսինքն՝ Վարուժան Ավետիքյանը ըստ էության ղեկավարում է պետական հիմնարկ, քանի որ հիմնադրամը ամեն ամիս հարկատուներից գումար է գանձում, հարկ է հավաքում։ Հետևաբար Ավետիքյանը պետական պաշտոնյայի կարգավիճակ ունի։ Այլ կերպ ասած՝ նա քվազիպետական պաշտոնյա է, ու տրամանաբանական չէ, թե ինչպես կարող է այդ անձը գործել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։

Նշենք, որ Վարուժան Ավետիքյանը ներկայումս ներգրավված է նաև միջազգային արբիտրաժային դատարանում ընդդեմ Հայաստանի Հանրապետության ներկայացված մի գործով։ Հայցը ներկայացրել է Ջո Բորկովսկին։ Վերջինս և Դուբայում գրանցված նրա Rassia FZE ընկերությունը ՀՀ կառավարության հետ տարիներ առաջ կնքել էին Հայաստանի Հարավի արագընթաց ճանապարհի կոնցեսիայի համաձայնագիր։ Այդ պայմանագրով, առանց որևէ մրցույթի, մի մասնավոր անձի ձեռք էին անցել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող Սյունիքի մարզում նախատեսվող՝ Հայաստանը Իրանի հետ կապող ավտոմայրուղու և երկաթգծի կառուցման և կառավարման մենաշնորհային իրավունքներ։ Հետագայում այդ համաձայնագիրը կյանքի չկոչվեց, և 2018թ. օգոստոսին Բորկովսկին և նրա ընկերությունը Հայաստանի Հանրապետության դեմ հայց են ներկայացրել Միջազգային ներդրումային արբիտրաժային դատարան։ Հայաստանի բյուջեից Բորկովսկին և նրա ընկերությունը պահանջում են շուրջ $300 000 000 դոլար։ Վերջիններս պնդում են, որ Հայաստանը խախտել է իրենց միջև կնքված Կոնցեսիոն պայմանագիրը։ Արբիտրաժային այս գործով Բորկովսկու շահերը պաշտպանելու համար ներգրավված է Queen Emanuel միջազգային հեղինակավոր փաստաբանական ընկերությունը, սակայն Կոնցեսիոն պայմանագիրը կառավարվում է հայկական իրավունքով, և Բորկովսկու հայաստանյան փաստաբանը հենց Վարուժան Ավետիքյանն է, ով օգնում է Բորկովսկուն Հայաստանի բյուջեից բռնագանձել շուրջ $300 000 000։ Թեև Ավետիքյանը մոտ մեկ ամիս առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքել է իր ներգրավվածությունը այդ գործին, սակայն մեր տեղեկություններով՝ արբիտրաժային այս գործով արդեն առցանց դատավարություններ են եղել, որոնց մասնակցել է նաև Վարուժան Ավետիքյանը և ընդդեմ Հայաստանի ելույթներ է ունեցել։ Նույն նիստին մասնակցել է նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, և այդ փաստը արձանագրվել է նաև վերջինիս կողմից։

Ստացվում է, որ Վարուժան Ավետիքյանը մի կողմից՝ հորդորում է հանգանակություն կատարել հիմնադրամին, ՀՀ հարկատուները ամեն ամիս իրենց աշխատավարձից կոնկրետ գումար են փոխանցում հիմնադրամին, իսկ մյուս կողմից՝ Ավետիքյանը իր շահառուների դեմ փաստաբանություն է անում, որի արդյունքում ՀՀ պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ կարող են գանձվել։ Հետևաբար ակնհայտ շահերի բախում կա։ Ավետիքյանը գուցե փաստաբանություն անի ինչ-որ ամուսնական վեճի գործով, բայց զինվորականների, այդ թվում՝ Տիրան Խաչատրյանի գործով իր պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ընկալվել։ Տիրան Խաչատրյանը, օրինակ, հանգիստ կարող է մի օր դառնալ հիմնադրամի շահառու։

Այսքանից հետո զարմանալի է, թե Վարուժան Ավետիքյանը ինչպես է շարունակում ղեկավարել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը։ Մանավանդ որ նա վերջերս մի գրառում էր կատարել իր ազատ արտահայտվելու իրավունքի վերաբերյալ և նշել էր, որ «առաջին հերթին ինքը անկախ իրավաբան է, չի զբաղեցնում պետական որևէ պաշտոն, ու առաջին պարտականությունն է ղեկավարել Հայաստանի ամենախոշոր ու հեղինակավոր իրավաբանական ընկերություններից մեկը»։

Այսինքն՝ հատկապես պատերազմից հետո այդքան կարևոր հիմնադրամը Վարուժան Ավետիքյանը համարում է երկրորդական, երկրորդ գործ։ Այս ամենից թերևս պետք է հետևություններ անեն պետությունը, Կենտրոնական բանկը։

©1in.am

Hot this week

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Փող լվալու նուրբ արվեստը по «Карабахски»

https://www.youtube.com/watch?v=iSGDC67LMec&t=2s

Թեմաներ

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Դատախազությունը պահանջում է Ստեփանավանի նախկին ղեկավարից բռնագանձել 5 անշարժ գույք և 270 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել...

Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը

2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր...

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ, ԱԽ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img