Երեքշաբթի, 13 Մայիսի, 2025
18.1 C
Yerevan

Քոչարյանի կալանքի հարցը կքննի նրանից մեդալ ստացած դատավորը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը բողոքարկել են Վերաքննիչ դատարան։

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի Վերաքննիչ դատարանում։ Արդեն հայտնի է, թե որ դատավորին են մակագրել բողոքի քննությունը։Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Քոչարյանի փաստաբանական խմբի մամուլի պատասխանատու Էլեն Առաքելյանը։

Նրա խոսքով, բողոքը կքննի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը։ Վերաքննիչ դատարանի նիստի օրվա և ժամին մասին Էլեն Առաքելյանը խոստացավ լրացուցիչ տեղեկացնել ավելի ուշ։

Նախկինում մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Ռուզաննա Բարսեղյանը համարվում էր ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի «մարդը»։

Նա երիտասարդ տարիներին աշխատել է Ապարանի «ՆԻԳ» գործարանում՝ որպես բանվորուհի։

Իսկ իրավաբանական իր գործունեությունը սկսել է Ապարանի շրջանի ժողդատարանում՝ նախ որպես դատական նիստերի քարտուղար, ապա` դատավոր։

2007 թվականին Ռուզաննա Բարսեղյանը Հայաստանի Հանրապետության այն ժամանակվա նախագահի Ռոբերտ Քոչարյանից ստացել է «Մխիթար Գոշ» մեդալ:

Հիշեցնենք, 2019-ի մարտի 15-ին ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ:

© News-line.am

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Թեմաներ

spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img