Քոչարյանը դատարան է դիմել՝ Փաշինյանին ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքացիական հայցն ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։  Գործը մակագրվել է Երևան քաղաքի դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանին։ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը սեպտեմբերի 19-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։ Հայցադիմումը, սակայն, հետ էր վերադարձվել՝ խախտումները վերացնելու համար: Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացվել էր դատարան:   ⓒ aysor.am

 898 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: