Հինգշաբթի, 1 Մայիսի, 2025
12.1 C
Yerevan

Քննիչը վարույթ նախաձեռնելու հիմքեր չէր տեսել. Խաչատրյանը` Քյարամյանի հայտարարության մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն կասկածի տակ չի դրել ԱԺ–ում ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանի` միջնորդության վերաբերյալ հայտարարությունը, սակայն Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը գտել է, որ վարույթ հարուցելու հիմքեր չկան։ Այս մասին ԱԺ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 15–ին խորհրդարանական լսումների ժամանակ կրքերը թեժացան, երբ Հովիկ Աղազարյանը դիտողություն արեց Արգիշտի Քյարամյանին։ ՔԿ ղեկավարը պատգամավորին խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչ ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են Աղազարյանի տղայի հետ կապված քրեական գործով։ Այս հարցն ավելի զայրացրեց ՔՊ–ական պատգամավորին։
«Մենք այդ հայտարարության հիման վրա վարույթ չնախաձեռնելու որոշում ենք կայացրել, սակայն դատախազության հանձնարարության արդյունքում նոր վարույթը նախաձեռնվել է»,–ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով` Քննչական կոմիտեի ղեկավարը բառացի չի ասել, որ իր նկատմամբ ճնշումներ կան։ Հակակոռուպցիոն կոմիտեն էլ չի կարող ամեն հայտարարության հիման վրա վարույթ նախաձեռնել։
Նա ընդգծեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում 2 ծառայություն կա` քննչական և օպերատիվ– հետախուզական։ Երբ քննչական մասով քննիչը քրեական վարույթ նախատեսելու հիմքեր չի տեսնում, վարույթ չնախաձեռնելու որոշում է կայացնում։ Սակայն լինում է նաև այնպես, որ քննիչն իր նախաձեռնությամբ նյութերն ուղարկում է օպերատիվ ստուգման։
Բոլոր դեպքերով կան կարգապահական վարույթներ. Փաշինյանը` Աղազարյան–Քյարամյան կոնֆլիկտի մասին
Խաչատրյանն ընդգծեց, որ լրագրողներն իրենց հուզող հարցերը կարող են քննիչին տալ, քանի որ քննիչն ինքնուրույն դատավարական սուբյեկտ է։
Հավելենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 486–րդ հոդվածի առաջին մասով:

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img