Երեքշաբթի, 18 Փետրվարի, 2025
1.1 C
Yerevan

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները

ՆԳ նախարարի տեղակալներ Արմեն Ղազարյանն ու Արմեն Մկրտչյանը հունվարի 15-ին ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի տնօրեն Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։

ՆԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ներկաներին՝ փոխնախարարները շնորհակալություն են հայտնել ամերիկյան կողմին՝ ՆԳ նախարարության հետ ձևավորած բազմաշերտ համագործակցության համար, կարևորել են համատեղ գրանցած շոշափելի արդյունքները, ընդգծել դրանք առաջիկայում ավելի համակարգային դարձնելու հեռանկարները՝ փոխգործակցության ընդլայնման միջոցով։

Անդրադարձ է կատարվել ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցությանը, ինչպես նաև կիբեռհանցավորության դեմ պայքարի գործիքակազմերին, արդի ծրագրային ապահովումներին և օրենսդրական դաշտի կատարելագործմանը։

Քննարկվել են Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ ընթացող աշխատանքները, ուժի կիրառման նոր ստանդարտի գործարկման, ծառայողների հատուկ պատրաստվածության և վերապատրաստումների վերաբերյալ հարցերը։ Կողմերն ընդգծել են նախարարության ենթակա մարմինների տարածքային ստորաբաժանումներում անձնակազմի կողմից հանրային հաղորդակցության և իրազեկման ապահովման կարևորությունը, ինչը բարեփոխումների համատեքստում ռազմավարական և առանցքային բաղադրիչներից է։

Անդրադարձ է կատարվել նաև Պարեկային ծառայության տեխնիկական համալրվածությանը, անձնակազմի շարունակական վերապատրաստումներին և ծառայությանը վերաբերող հարցերին։ Քննարկվող թեմաների շրջանակում էին նաև միջազգային փորձի ուսումնասիրությունը, մարդկային ռեսուրսների կառավարման համակարգի ինստիտուցիոնալացումը, թվային գործիքակազմերի և կատարողականի գնահատման մեխանիզմների ներդնումը։

Hot this week

Թեմաներ

Միքայել Մինասյանի մեղադրանքն ուղարկվել է դատարան

Դատախազը 2025 թվականի փետրվարի 13-ին իրավասու դատարան է հանձնել...

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում...

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին․ մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը

ՓՊ-ում մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։ Այս պահին ընդհանուր...

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img