Քաղաքացիները դիմել են նախարարություն՝ ահազանգելով կաշառքի մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն՝ խնդրելով ուսումնասիրել երկու քաղաքացիների դիմումներ, որոնցում ահազանգվում է իրենցից պահանջված կաշառքի մասին: Նախարարությանը հասցեագրված երկու դիմումներն էլ վերաբերում են Գյումրու թիվ 1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի տեսուչների կողմից դրսևորած անբարեխիղճ աշխատանքին: Ըստ դիմումատուների՝ տեսուչները քաղաքացիներին նպաստ նշանակելու դիմաց պահանջել են 2 ամսվա նպաստի գումարը: Ընդ որում, դիիմումներից մեկում նշված է նաև տեսուչի անունը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, օրենքով սահմանված կարգով, ընթացք է տալու բոլոր նմանօրինակ ահազանգերին՝ ոլորտում կոռուպցիոն ռիսկերը բացառելու և քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար: © Galatv.am

 514 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: