ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը պաշտոնական պարտականությունները ստանձնելուց (15/06/2018) հետո 2018 թվականի հուլիսի 2-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը։
Որպես անշարժ գույք Էլոյանը հայտարարագրել է 2 բնակարան, 1 առանձնատուն, 1 հողամաս եւ 1 ավտոտնակ։ Որպես շարժական գույք քաղաքաշինության կոմիտեի նախագահը հայտարարագրել է 2 ավտոմեքենա «LEXUS IS 200» եւ «INFINITI QX 60» մակնիշների։
Ըստ հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, Էլոյանը չի ունեցել արժեթղթեր, փոխառություններ եւ թանկարժեք իրեր։ Փոխարենը ունեցել է 117 հազար դոլարի չափով դրամական միջոցներ։
Այս տարվա հունվարի 1-ին մինչ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը Էլոյանը ունեցել է քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված տարբեր չափերի 6 եկամուտ, որոնցից մեկը՝ 4 հազար 493 դոլարի չափով, երկրորդը՝ 11 հազար 232 դոլարի չափով, երրորդը՝ 12 հազար 580 դոլարի չափով, չորրորդը՝ 2 հազար 246 դոլարի չափով, հինգերորդը՝ 8 հազար 986 դոլարի չափով եւ վեցերորդը՝ 5 հազար 391 դոլարի չափով։
© armtimes.com