Երեքշաբթի, 29 Ապրիլի, 2025
13.1 C
Yerevan

Փաշինյանի նշած ամենախոշոր կոռուպցիոները կարող է Բուլկի Արամը լինել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նշած պատգամավորը, որն առաջիկայում ձերբակալվելու է, դեռևս պաշտոնապես շարունակում է անհայտ մնալ: Սակայն, բոլոր սլաքները տանում են ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) կողմ:

Բանն այն է, որ գործարար Սիլվա Համբարձումյանը 2008 թվականին 8 մլն դոլարի կաշառք է տվել Արամ Հարությունյանին, որպեսզի հանքերի լիցենզիա ձեռք բերի, սակայն վերջինս հրաժարվել է լիցենիզա տալուց: Այս ժամանակաշրջանում Հարությունյանը եղել է ՀՀ բնապահպանության նախարար (2008-2014 թթ): Համբարձումյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ այս դեպքի մասով Արամ Հարությունյանի դեմ ցուցմունք տվել է 2015 թվականին: Համբարձումյանը չթաքցրեց փաստը, որ այս գումարը տվել է որպես կաշառք: Ավելին՝ իրավապահ համակարգի մեր աղբյուրները փոխանցել էին, որ Սիլվա Համբարձումյանը, բացի փոխանցած 8 մլն դոլարը, Հարությունյանին որպես կաշառք տվել է 6 մլն դոլար՝ առձեռն: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում Համբարձումյանը հաստատեց: Անդրադառնալով «օրինական» փոխանցված 8 մլն դոլար կաշառքին, նշենք, որ այն Երևանից փոխանցվել է Դուբայ՝ երեք հոգու հաշվին, այնուհետ նշյալ անձինք փոխանցումից հետո 2-3 օրվա տարբերությամբ վերադարձել են Հայաստան: Մասնավորապես, խոսքը Սևանի հոգեբուժարանի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Կարապետյանի և Հարությունյանի աշխատակիցներ՝ Վիկտոր Մարտիրոսյանի ու Արմեն Խաչատրյանի մասին է: Տեղեկացանք նաև, որ իրավապահներն այս անձանց տները խուզարկել են, իսկ վերջիններս ստորագրություն են տվել, որ երկրից չեն հեռանալու: Այժմ ՀՀ իրավապահները սպասում են այն փաստաթղթի բնօրինակին, որը կվկայի, որ Դուբայից Արամ Հարությունյանին գումար է փոխանցվել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ գումարը Դուբայից գնացել է օֆշորային գոտի:

© factor.am

 

Hot this week

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Թեմաներ

Բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը նոկաուտի է ենթարկել Ադրբեջանի ներկայացուցչին

Հայ բռնցքամարտիկ Յուրի Սաքունցը Մոսկվայում տպավորիչ հաղթանակ է տարել՝...

Հույն պատգամավորն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Նինա Կասիմատին անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։  «Արմենպրես»-ի...

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի համար․ Բոճորիշվիլի

Հարավային Կովկասի զարգացումը ռազմավարական դեր ունի Ադրբեջանի, Վրաստանի և...

Մարտին Հայաստան է այցելել 129,887 զբոսաշրջիկ

ՀՀ զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի մարտին դեպի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img