Հինգշաբթի, 27 Մարտի, 2025
9.1 C
Yerevan

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Վարդանյանը՝ գլխավոր դատախազի թեկնածու. ժամկետը մոտենում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Չնայած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետի ավարտին դեռ երեք ամիս կա, սակայն քաղաքական իշխանություններն արդեն նրան փոխարինող են փնտրում:

Բանն այն է, որ, ըստ «Դատախազության մասին» օրենքի 63-րդ հոդվածի, մոտ երեք ամսից ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի լիազորությունները կդադարեն: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ազգային ժողովի որոշմամբ, պաշտոնի է նշանակվել 2016-ի սեպտեմբերի 15-ին: Ըստ նույն օրենքի՝ Արթուր Դավթյանը եւս մեկ անգամ կարող է առաջադրվել այդ պաշտոնում, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանություններն ավելի հակված են իշխող ՔՊ-ի կողմից խորհրդարանին այլ թեկածու առաջարկել:

Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ թեկնածուներից մեկն էլ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պատգամավորից ճշտել՝ նման քննարկումներ կան, թե ոչ, եւ արդյոք առաջարկ ստացել է: Վերջինս նշեց. «Առաջին անգամ եմ լսում, ժպիտով եմ վերաբերվում նման լուրերին»: Բոլոր կառույցներում սեփական մարդկանց պաշտոնների նշանակելու մոլուցք ունեցող իշխանությունների պարագայում այսպիսի թեկնածուն սպասելի էր, եւ նույնկերպ սպասելի էին նաեւ մամուլի տեղեկությունները հերքել սիրող ՔՊ-ականների այսպիսի պատասխանները: Մենք կսպասենք զարգացումներին:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

https://armlur.am/1193248/

Hot this week

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

Վաչագան Ղազարյանի գործով դատական նիստը

https://www.youtube.com/watch?v=hq854Cwf0GU&t=33s

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Թեմաներ

Օրենսդրական քաղաքականություն

https://www.youtube.com/watch?v=idJoApg9P_g

«Մեծապատիվ սպեկուլյանտները»

https://www.youtube.com/watch?v=Z18bkzSntNM

Արցախի ՊԲ ֆեյսբուքյան պաշտոնական էջն անվանափոխվել է, նյութերը՝ ջնջվել

Արցախի ՊԲ-ի պաշտոնական էջի ամբողջ բովանդակությունը ջնջվել է, իսկ...

ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակին առնչվող սխալ տեղեկություններ հրապարակելուց

Վերջին օրերին որոշ օգտատերեր սոցիալական ցանցերում հրապարակում են առաջնագծի...

Զախարովան նախազգուշացրել է Հայաստանին

Մոսկվան Երեւանից տեղեկություն է խնդրել Հայաստան ռազմական տեխնիկա տեղափոխելու...

Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար

ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img