Հինգշաբթի, 15 Մայիսի, 2025
18.9 C
Yerevan

Տարոն Մարգարյանը հարցաքննվելու է ԱԱԾ-ում

Այսօր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Երևան» հիմնադրամի գործով անպայման հարցաքննվելու է։

«Տարոն Մարգարյանը հաստատ հարցաքննվելու է: Օրը կորոշի քննությունը, դրանք քննչական գործողություններ են, քննչական խմբի ղեկավարն ինքն է որոշում կայացնում, թե երբ հրավիրի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վանեցյանը:

«Երևան» հիմնադրամին վերաբերող հանցագործության մասին հաղորդումների հիման վրա Ազգային անվտանգության ծառայությունը հարուցել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահման (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մաս) և պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախության (178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետ) հատկանիշներով:

Այս տարվա հունիսի 13-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է:

Սույն քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանը:

«Երևան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավարը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, անդամների թվում են փոխքաղաքապետեր, քաղաքապետարանի պաշտոնյաներ, ավագանու անդամներ:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է պատիժ՝ 2-6 տարի ազատազրկում, իսկ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1․1 կետով նախատեսված է պատիժ տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` 2-5 տարի ժամկետով:

Hot this week

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img