Շաբաթ, 15 Մարտի, 2025
20.1 C
Yerevan

Տավուշի մարզում կոռուպցիոն հանցագորությունների բացահայտման ցուցանիշը աճել է 6 անգամ

Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2018 թվականի 9 ամիսներին կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունքները, որոնք կարելի է գնահատել աննախադեպ:

Մարզի վարչական տարածքում նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մարզի քրեական հետապնդման մարմինների կողմից հարուցվել է 42 քրեական գործ: Վերջինս 2017 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից ավելի է 35-ով: Այսինքն 2018 թվականի նշված ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ 6 անգամ ավելացել է կոռուպցիոն հանցագործությունների հատկանիշներ պարունակող դեպքերի բացահայտման արդյունավետությունը: Եվս 4 քրեական գործ ստացվել է քրեական հետապնդում իրականացնող այլ մարմնից:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունները, որոնցով հարուցվել են քրեական գործեր, արձանագրվել են հիմնականում տրանսպորտի, սոցիալական ապահովության և տեղական ինքնակառավարման ոլորտներում: Դրանք մասնավորապես առնչվում են կեղծ փաստաթղթերի հիման վրա աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպմանը, մարզի համայնքների բնակիչների համար նախատեսված աշնանացան ցորենի սերմացուի տրամադրման գործըթնացում մի քանի համայնքների ղեկավարների չարաշահումներին, համայնքային ջրագծերի կառուցման կամ վրանորոգման համար հատկացված գումարների յուրացմանը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքը համայնքի ղեկավարի կողմից անձնական կարիքների համար օգտագործելուն, առանց տրանսպորտային միջոցների տեխզննության ոլորտում փաստաթղթերի կեղծմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններին, սոցիալական աջակցության նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալուն, պետական կամ համայնքային կազմակերպություններից տարբեր բնույթի հափշտակություններ կատարելուն, աշխատակիցների բացակայության պայմաններում նրանց աշխատավարձ վճարելուն և այլն:

Նշված քրեական գործերով քրեական հետապնդում է հարուցվել 8 պաշտոնատար անձի նկատմամբ, այդ թվում՝ 6 համայնքի նախկին և ներկա ղեկավարներ, ՀՀ ԿԳՆ մանկապատանեկան հանրապետական կենտրոնի Դիլիջանի հանգրվանի վարիչ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն, որոնց առաջադրվել են մեղադրանքներ:

Ընդհանուր առմամբ 2018 թվականի 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 9.475.000 ՀՀ դրամ գումար, ևս 2.301.000 ՀՀ դրամ գումար վերականգնվել է համայնքային բյուջե:

Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին 9 ամիսներին կոռուպցիոն դեպքի առթիվ հարուցված քրեական գործերով ՀՀ պետական բյուջե էր վերականգնվել ընդամենը 1.200.000 ՀՀ դրամ, որը, փաստորեն, 8 անգամ քիչ է այս տարվա նույն ժամանակահատվածում վերականգնված վնասի համեմատ:

© Zham.am

Hot this week

Այլևս ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորի կոչը

Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել դը Մաեգդը մարտի 13-ին...

Պուտինը Թրամփին Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ իր առաջարկն է ուղարկել․ Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր առաջարկն է ուղարկել ԱՄՆ...

Առանց վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար կսահմանվի 15 հազար դրամ տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսանմանվի տուգանք: Համապատասխան նախագիծն...

Ադրբեջանում հայտարարել են, թե Հայաստանի հետ ​​սահմանին ստեղծվել է «անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածք»

Ադրբեջանը Հայաստանի հետ պետական ​​սահմանի 202,5 ​​կիլոմետրանոց հատվածում ստեղծել...

Թեմաներ

Եթեր Վաչագան Ղազարյանի գործով

https://www.youtube.com/watch?v=xRVwISYugg0&t=80s
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img