Վ․ Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը կալանավորվել է

| Veles ngo | ,

Ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը (Վովայի Արշակը) կրկին կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Վ․ Գասպարյանի թիկնազորի նախկին պետը կալանավորվել է դեկտեմբերի 23-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ։ Մեղադրանքի համաձայն՝ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եւ հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալներ, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ, ենթադրաբար, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը:

Առաջին ատյանի դատարանը բավարարել ու 562 միլիոն դրամ գրավ էր կիրառել Հակոբյանի նկատմամբ ու ազատ արձակել։ Այնուհետ վերաքննիչ մասնակիորեն բավարարել էր դատախազության բողոքը, սակայն Հակոբյանը չէր կալանավորվել։

 239 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: