Հինգշաբթի, 13 Փետրվարի, 2025
-6.9 C
Yerevan

«Վստրեչի ապերն ու Տարոն Մարգարյանը քցել են ինձ» (տեսանյութ)

«Առեքս գազ» և «Էյջ Բի Քընսթրաքշն» ՍՊԸ-ների սեփականատեր Արմեն Հովհաննիսյանը «Հակակոռուպցիոն բլոգ»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Արամ Վարդանյանը, ով հանրությանը հայտնի է որպես Վստրեչի ապեր, տարիներ առաջ հորն արտերկրում բուժելու նպատակով իրենց ընդհանուր մտերիմի միջոցով 22 միլիոն դրամ գումար է վերցրել պարտքով և մինչ օրս չի վերադարձրել։

Արմեն Հովհաննիսյանը նաև պատմել է, թե ինչպես է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը «քցել» իրեն 800 միլիոն դրամ։ Գործարարի ներկայացմամբ՝ ինքն ընդհանուր առմամբ 1 միլիարդ դրամից ավելի է տուժել։

Նրա կինը ամուսնու անունից հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Հովհաննիսյանը Հայաստանում չէ, նրա նկատմամբ հետախոզում է հայտարարված, քանի որ մեկ այլ քրեական գործով իրեն մեղադրանք է առաջադրվել։ Վերջինիս խոսքով՝ այդ գործը պարզապես ծիծաղելի է։

Արմեն Հովհաննիսյանի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ի դեպ, «Հակակոռուպցիոն բլոգը» փորձեց կապ հաստատել Արամ Վարդանյանի հետ, որպեսզի նրա կարծիքը ևս լսի։ Վերջինիս բջջային հեռախոսահամարին կատարած մեր զանգին պատասխանեց նրա եղբորորդին՝ Արման Վարդանյանը։ Նա խորհուրդ տվեց Վստրեչի ապերի փոխարեն խոսել նրա փաստաբանի՝ Լուսինե Սահակյանի հետ, ով ավելի լավ է տիրապետում գործի մանրամասներին։

Վերջինս խնդրեց գրավոր ուղարկել հարցերը։ Հարցերը ստանալուց և մի քանի ժամ սպասեցնելուց հետո տիկին Սահակյանը որոշեց ոչ թե մեր հարցերին պատասխանել, այլ իր կարծիքն արտահայտել մեր կայքի վերաբերյալ՝ մեզ մեղադրելով միակողմանի լուսաբանման մեջ, այն պարագայում, երբ ավելի քան վեց ժամ սպասել էինք իր պատասխաններին՝ նախքան նյութի հրապարակումը։

 

Hot this week

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում...

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին․ մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը

ՓՊ-ում մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։ Այս պահին ընդհանուր...

Թեմաներ

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական կառույցների տեսանկարահանող սարքերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում...

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին․ մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը

ՓՊ-ում մեկնարկել է փաստաբանների ընդհանուր ժողովը։ Այս պահին ընդհանուր...

Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը ներկայացվել է դատավորներին

Արդարադատության նախարարությունը շարունակում է բազմաշահառու վերապատրաստումներ իրականացնել վարչական դատավարության...

«Երևանտրանս» ՓԲԸ-ն պետք է դառնա ՀՈԱԿ. Ավինյան

«Երևանտրանս» ՓԲԸ-ի տարածքում տրանսպորտի կառավարման կենտրոնի վերակառուցման աշխատանքները 90...

Ռուսաստանի դեսպանը ասել է՝ ինչպես Հայաստանը կարող է լուծել ՀԱՊԿ-ի հետ հարցերը

ՀԱՊԿ-ի հետ Երևանի կուտակած հարցերի փոխզիջումային լուծումները կարելի է...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img