Շաբաթ, 15 Մարտի, 2025
20.1 C
Yerevan

«Վովա Գասպարյանի ավտոյի համարից է»․ Հայրը պահանջում է պատժել տղային վրաերթի ենթարկած վարորդին

21-ամյա Հրայր Զաքարյանը պարտադիր զինվորական ծառայությունից հետո աշխատանքի էր անցել սուպերմարկետներից մեկի պահեստում։ 2015 թվականի նոյեմբերի 26-ի երեկոյան Հրայրն աշխատանքից տուն վերադառնալիս զանգում է ծնողներին, ասում է, որ շատ հոգնած է, խնդրում է, որ ջուր տաքացնեն, որպեսզի տուն հասնելուն պես լողանա։ Սակայն այդ երեկո Հրայրը տուն չի հասել։

Գևորգ Չաուշի փողոցը ոչ թույլատրելի հատվածում հատելիս Հրայրը ուժեղ հարված է ստացել սպիտակ գույնի Range Rover մակնիշի ավտոմեքենայից։ Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ տղայի մարմինը շպրտել է հետևից եկող Opel մակնիշի մեքենայի վրա։ Հրայրը տեղում մահացել է։ Քննության ընթացքում պարզվել է, որ Հրայրին վրաերթի է ենթարկել 01 SM 010 պետհամարանիշով Range Rover ավտոմեքենան վարող Կ․Ս․-ն։ Վերջինս 26․11․2015 թվականին ժխտել է իր կողմից վրաերթ կատարելու հանգամանքը։
Դեպքից գրեթե 3 տարի է անցել, սակայն նախաքննությունը դեռ չի ավարտվել, որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել․ «Իրենք չեն ուզում բացահայտել։ Ես ուզում եմ, որ օրենքով պատժեն, եթե չեն ուզում օրենքով, ես այլ ձևով կանեմ․․․»,- ասում է «Վելես» ՀԿ-ի գրասենյակ եկած Հրայրի հայրը՝ Հարություն Զաքարյանը։ Մեզ հետ զրույցում Հարությունը նշեց, որ մինչև վերջ պայքարելու է, որպեսզի իր տղայի մահվան պատճառ հանդիսացած անձը պատասխանատվության ենթարկվի։
«Ես կասկածում եմ, որ նախկին ոստիկանապես Վովա Գասպարյանի մտերիմն է այդ Կ․Ս․-ն, քանի որ Վովայի անձնական մեքենայի համարներն էլ են 01 ․․․ 010։ Երևի Վովան թույլ չի տալիս, որ այս գործն ավարտին հասցնեն»,- ենթադրում է որդեկորույս հայրը։
Զաքարյանները սովորական, համեստ եկամուտով ապրող ընտանիք են, իսկ վրաերթի ենթարկած անձը, ըստ Հարությունի ենթադրության, ազդեցիկ կապեր ունի, այդ պատճառով էլ ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը չի շտապում գործն ավարտին հասցնել, տարբեր փորձաքննություններ են նշանակում, որոնց որդեկորույս հայրն այլևս չի վստահում։ «Երեք տարի մենք սպասել ենք, որ էդ մարդիկ ներկայանան, էդքան համբերել ենք ընտանիքով։ Մենք շատ դառը օրեր ենք տեսել, ոչ մեկի պետքը չի, թե մեր ընտանիքը հիմա ոնց ա գոյատևում։ Թող լավ իմանան, որ ներում չկա իրենց, քանի որ սա դժբախտ պատահարից վերածվել է հանցագործության։ Գնալու եմ մինչև վերջ։ Ես չեմ վախենում»,- ասում է Հարություն Զաքարյանը։

© ՎԵԼԵՍ ՀԿ

Hot this week

Այլևս ժամանակ չկա Բաքվի հանդեպ «փափուկ» դիվանագիտություն վարելու համար. բելգիացի պատգամավորի կոչը

Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Միշել դը Մաեգդը մարտի 13-ին...

Պուտինը Թրամփին Ուկրաինայում հրադադարի վերաբերյալ իր առաջարկն է ուղարկել․ Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր առաջարկն է ուղարկել ԱՄՆ...

Առանց վճարելու հասարակական տրանսպորտից օգտվելու համար կսահմանվի 15 հազար դրամ տուգանք

Հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար կսանմանվի տուգանք: Համապատասխան նախագիծն...

Ադրբեջանում հայտարարել են, թե Հայաստանի հետ ​​սահմանին ստեղծվել է «անհրաժեշտ սահմանային ենթակառուցվածք»

Ադրբեջանը Հայաստանի հետ պետական ​​սահմանի 202,5 ​​կիլոմետրանոց հատվածում ստեղծել...

Թեմաներ

Եթեր Վաչագան Ղազարյանի գործով

https://www.youtube.com/watch?v=xRVwISYugg0&t=80s
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img