Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
6.1 C
Yerevan

«Վճռաբեկ դատարանի վճռով հաստատվեց, որ Վերաքննիչ դատարանում կոռուպցիան չի վերացել»

Այսօր ՀՀ Վճռաբեկ դատարանը բեկանել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով Վահագն Աբգարյանի մեքենայի վրա կրակահերթ բացած Վարդան Անտոնյանն ազատ էր արձակվել։

Դատարանն այսօր վճռեց, որ Անտոնյանը պետք է շարունակի կրել իր պատիժը՝ 13 տարվա ազատազրկումը, որի մի մասն արդեն կրել է, այսինքն ևս 9 տարի 9 ամիս պետք է գտնվի ազատազրկման մեջ։

Այսօրվա դատական ակտը կարևոր նշանակություն ունի Ալավերդիում սկսված և Երևանում շարունակված հանցագործությունների շղթան բացահայտելու գործում։ Հիշեցնենք, որ այսօրվա դատական ակտը վերաբերում է Վահագն Աբգարյանի դեմ կատարված առաջին մահափորձին, որը տեղի էր ունեցել 2015 թվականի հոկտեմբերի 11-ին, երբ Ալավերդիի «Լալվար» քարի արտադրամասի աշխատակից Վարդան Անտոնյանը կրակահերթ էր բացել Վահագն Աբգարյանի ավտոմեքենայի ուղղությամբ։

Դեպքի ականատես Արմեն Հարությունյանը որոշ ժամանակ անց ստիպված էր եղել հեռանալ Հայաստանից։ «Հակակոռուպցիոն բլոգին»-ին  սակայն հաջողվել էր կապ հաստատել նրա հետ և տեսազանգի միջոցով հարցազրույց վերցնել։ Հարությունյանը պատմել էր, որ Անտոնյանն իր զենքը վերցրել է հանքը շահագործող ընկերության գրասենյակից, իսկ հետագայում արտադրամասի տնօրեն Տարոն Աբգարյանն իր հետ հեռախոսազրույցում ասել էր, որ ինքն ամեն դեպքում Վարդան Անտոնյանին հանելու է բանտից, քանի որ վերջինս իր «խաթր է մտել այս ամենի մեջ»։

Ի դեպ, կարելի է արձանագրել, որ Տարոն Աբգարյանն իր խոսքի տեր մարդ է, քանի որ նշված հեռախոսազրույցից որոշ ժամանակ անց 13 տարվա ազատարազրկման դատապարտված Վարդան Անտոնյանը ազատ է արձակվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից։ Թե ինչպես է դա հաջողվել Տարոն Աբգարյանին, հավանաբար տեղյակ է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզան Բարսեղյանը, ում որոշմամբ էլ Անտոնյանը մինչ օրս եղել է ազատության մեջ է։
«Վճռաբեկ դատարանի այսօրվա վճռով ապացուցվեց այն, ինչ մենք ամիսներ շարունակ ասում էինք՝ Վերաքննիչ քրեական դատարանում կոռուպցիան չի վերացել, ավելին՝ Վահագն Աբգարյանին հետապնդող անձինք լավ կապեր ունեն այդ դատարանում և ցանկացած վճռի կարող են հասնել հենց այդ դատարանի միջոցով։ Այսօրվա վճռով արձանագրվեց, որ  Վահագն Աբգարյանի դեմ մահափորձ արված անձը ապօրինաբար է ազատ արձակվել»,- «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում այսօրվա վճիռը մեկնաբանեց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։

Hot this week

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Փող լվալու նուրբ արվեստը по «Карабахски»

https://www.youtube.com/watch?v=iSGDC67LMec&t=2s

Թեմաներ

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Դատախազությունը պահանջում է Ստեփանավանի նախկին ղեկավարից բռնագանձել 5 անշարժ գույք և 270 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել...

Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը

2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր...

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ, ԱԽ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img