Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Վերաքննիչի որոշմամբ Գևորգ Կոստանյանի դեմ հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն որոշում կկայացնի

2018 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Գրիշա Վիրաբյանի և նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի վերաքննիչ բողոքը՝ Գևորգ Կոստանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ հաղորդման հիման վրա որոշում կայացնելու հարցով:

Գրիշա Վիրաբյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել 2018 թ. փետրվարի 12-ին: Դրանում հայտնել էր, որ այն ժամանակ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը իրեն գումար է առաջարկել, որ հրաժարվի ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով քննվող քրեական գործից: ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Մ. Բաբայանը 2018թ. փետրվարի 24-ին պատասխանել է, որ քրեական գործ հարուցելու առիթներ չկան, բայց դրա վերաբերյալ քրեադատավարական օրենքով որոշում չի կայացրել ու հաղորդում ներկայացրած անձին չի տրամադրել: Հաղորդման հիման վրա ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի իմաստով որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջով Գ. Վիրաբյանի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանը 2018թ. օգոստոսի 21-ին մերժել է դիմումը: Ա. Զալյանը 2018թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել է նաև առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ բողոքում նշել է, որ վարույթն իրականացնող մարմինը անգործություն է դրսևորել՝ ոչ միայն հաղորդման հիման վրա համապատասխան որոշում չկայացնելով, այլև անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ չկատարելով: Եվ դրանով խախտել է Գ. Վիրաբյանի իրավունքները: ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018թ. նոյեմբերի 3-ին բավարարեց Գ. Վիրաբյանի ու նրա ներկայացուցիչ Ա. Զալյանի վերաքննիչ բողոքը: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը Գ. Վիրաբյանի հաղորդման հիման վրա որոշում կկայացնի: Հելսինկյան

Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

©  Առավոտ – Լուրեր Հայաստանից

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img