Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արտաշես Թումանյանն ու նրա ընտանիքի անդամներն աչքի են ընկնում տպավորիչ հարստությամբ ու ունեցվածքով։
Նրանց գույքային վիճակի բարելավումն ու բիզնես գործունեությունը սկսվել է այն ժամանակ, երբ Թումանյանը պետական բարձր պաշտոններ զբաղեցնելու կարիերայի բարձրակետին էր։ ՍիվիլՆեթն ուսումնասիրել է, թե ինչպես է Թումանյանի ընտանիքը ձեռք բերել մի շարք բիզնեսներ, ինչպես է դարձել մի շարք խոշոր շենք-շինությունների սեփականատեր։
Նոյեմբերի 24-ի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաշես Թումանյանին նշանակեց իր խորհրդական։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 8-ին, Թումանյանը ազատվել էր Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից։ Նա դեսպան էր նշանակվել 2015-ին Սերժ Սարգսյանի կողմից։
Թումանյանն անկախությունից ի վեր Հայաստանի բոլոր չորս ղեկավարների օրոք զբաղեցրել է բարձր պետական պաշտոններ։ Նա և նրա ընտանիքի անդամները ունեն մեծ թվով անշարժ գույք և բաժնեմասեր մի շարք ընկերություններում։