Երեքշաբթի, 13 Մայիսի, 2025
17.8 C
Yerevan

Վաշխառությունը՝ որպես կոռուպցիայի այլասերված դրսևորում (Տեսանյութ)

Վաշխառությունը կամ  ինչպես  ժողովուրդն է ասում “տոկոսով” փող տալը  դարձել է  մեծագույն  չարիք մեր  հասարակության  համար: Հիմնական  վաշխառուները  դրանք  նախկին  և  ներկա   պետական  պաշտոնյաներ են, որոնք անձամբ կամ միջնորդավորված  ստվերային  շրջանառության   մեջ են   դնում  կոռուպցիայի արդյունքում իրենց   ձեռք  բերված  միջոցները և  տարատեսակ  ֆինանսական  մեքենայությունների  միջոցով  օրինականացնում  դրանք:

Վաշխառությունը   մեր  հասարակությունը ստրկացրել է  և  ծայրահեղ  բևեռացրել մի կողմից հարստահարելով և ունեզրկելով  քաղաքացիներին, մյուս կողմից դիզելով աստղաբաշխական թվերի հասնող հարստություն: Մեր դիտարկած  բոլոր դեպքերում  վաշխառուները գործում են կազմակերպված  հանցախմբերով  և շատ դեպքերում դիմում են  նույնիսկ կյանքի սպառնալիքի իրենց  տոկոսները կորզելու  նպատակով  ինչպես  վկայակոչելով  իրենց  կապը  իրավապահ  համակարգի  բարձրաստիճան  պաշտոնյաների հետ, այնպես էլ օգտվելով  բնակչության  ցածր  իրավագիտակցությունից:  Չնայած որ  ըստ  ՀՀ  քր. օր-ի  213 հ. վաշխառությունը  քրեորեն   պատժելի է, սակայն վաշխառուները  գտնվելով պետական հովանու ներքո  խուսափում են  պատժից: Վերջիններիս անխափան  և անպատիժ  գործունեությունը  հանդիսանում է  ինչպես   քաղաքացիների  ծանր սոցիալական  վիճակի, բարոյալքման և արտագաղթի   հիմնական  պատճառներից  մեկը, այնպես էլ  տնտեսական  ճգնաժամի հիմնախնդիրը:

Կոչ ենք  անում  վաշխառուներից  տուժած անձանց  չտրվել   վերջիններիս  հորդորներին, տեր  կանգնել  իրենց  իրավունքներին և  չվախենալ  նրանց  սպառնալիքներից, ինչպես  նաև   վերջիններիս  ՛՛կապերից  իրավապահ  համակարգում՛՛:

Hot this week

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img