Շաբաթ, 9 Նոյեմբերի, 2024
12.1 C
Yerevan

Վահանգն Աբգարյանը խանգարում է, որպեսզի անխափան գործի նարկոտրաֆիկը, որը Մեղրիից գալիս է Ալավերդի՝ ռասֆասովկա լինում ու գնում է Վրաստան. Մարինա Պողոսյան

Այսօր տեղեկություն տարածվեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սամվել Մկրտչյանը ձերբակալվել է: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ հենց նախկին պետի օրոք է եղել Վահագն Աբգարյանի նկատմամբ սպանության փորձը, թեև Գլխավոր դատախազությունը որակել է դա պաշտոնական դիրքի չարաշահում, սակայն Աբգարյանին դանակահարել են։

«Նրան խցից դուրս են բերել, տարել են ռեժիմի պետի սենյակ, որտեղ մի քանի անձինք նրա գլխին դանակի հարվածներ են հասցրել, դա տեղի է ունեցել փետրվարի 24-ին, անցել է 6 ամիս և քննությունը ոչինչ չի արել՝ ոչ քննություն է տարվել, ոչ հագուստ են առգրավվել, ոչ տեղազննություն են արել։ Պետության հովանու ներքո գտնվող փակ համակարգում հնարավոր է խցի դռները բացել, մարդուն դուրս բերել և նրան դանակի հարվածներ հասցնել։ Սա արտառոց դեպք է պետության համար, մինչդեռ դատախազությունը ոչինչ չի անում պարզելու Վահագն Աբգարյանի դեպքը, երբ այդ մարդուն ակնհայտորեն ուզում են սպանել։ Ինձ համար շատ տարօրինակ է, որ արդարադատության նախարարը, ում ենթակայության տակ գտնվում են ՔԿՀ-ները՝ բացարձակապես լռության էր մատնել այդ ամենը, մինչև որ երկրորդ դեպքը տեղի ունեցավ և մահակներով մարդկանց սկսեցին ծեծել։ Ինչպես կարելի է անպաշտպան մարդուն մահակներով ծեծել»,-ասաց Ալեքսանյանը։

Աբգարյանի շահերի ներկայացուցիչ Մարինա Պողոսյանն ասաց, որ Նուբարաշենի ՔԿՀ-ի նախկին պետի դերակատարումն այս գործում նրանում էր, որ նա դեպքի ժամանակ տեղում է եղել, ավելին՝ Աբգարյանին տարել են ՔԿՀ ռեժիմի պետի սենյակ և մահափորձ արել այն պատրվակով, որ ՔԿՀ պետի մոտ են տանում։ Նա նույնպես ընդգծեց, որ դեպքը տեղի է ունեցեել փետրվարի 24-ի գիշերը․ իսկ այսօր օգոստոսի 31-ն է։ «Ինձ համար անհասկանալի է իրավապահների նման հանցավոր անգործությունը։ Կարծում եմ՝ բոլոր ձերբակալումները կրելու են ձևական բնույթ, քանի որ մեր երկրում սովոր են փռել ասֆալտին, հետո հավաքել՝ տուն տանել։ Եթե որևէ մեկը՝ որևէ մեկի ուզենար պատասխանատվության կանչել, ապա այդ ամենը պետք է կատարվեր փետրվարին։ Մինչդեռ, փետրվարից մինչև ապրիլ նույնիսկ տեղազննություն չեն կատարել»։

Պողոսյանն ընդգծեց, որ դատախազության տարածած հաղորդագրությունը, թե ծեծ է եղել, իրականությանը չի համապատասխանում։ «Եղել է մահափորձ, ծեծ տերմինն օգտագործելու միակ նպատակը իրադարձությունները խեղաթյուրելն է, որպեսզի նախ նվաստացուցիչ ինչ-որ բան մտցվի երևույթի մեջ, ապա նաև անթույլատրելի առարկայի առկայությունը թաքցվի, մահափորձը ձեռքով չի լինում։ Առ այսօր անգամ չի հրապարակվում, թե ինչով է եղել այդ մահափորձը»։ Նա ընդգծեց, որ եթե իրավապաշտպանները չխոսեին, ապա այս գործը ծածկադմփոց էր լինելու։ «Դեպքից մոտ 10 օր անց է քրեական գործն հարուցվել։ Դրանից հետո էլ մինչև օգոստոսի 24-ը՝ մինչև իրավապաշտպանները նորից չահազանգեցին իրավապահների լռության մասին։ Նրանց ահազանգելուց հետո միայն ինչ-որ մարդկանց են ձերբակալում։ Սակայն այստեղ պետք է ձերբակալեին այն պաշտոնատար անձանց, ովքեր պատվիրատուներ են այս հանցագործության, օրինակ Գոյունյանին, նրա ռեժիմի գծով տեղակալին, որովհետև առանց իրենց գիտենալու երեկոյան որևէ ՔԿՀ-ում որևէ խցի դուռ չի բացվում։ Այսինքն, պատվերը եղել է պետական մակարդակով և առ այսօր շարունակվում է։ Այդ գործի շրջանակում է, որ հիվանդ վիճակում Աբգարյանին պահում են ՔԿՀ-ում և, հիշեք իմ խոսքը՝ նրան կամ թունավորելու են, կամ այլ մի վնաս հասցնելու են, որովհետև պատվերը պետք է շարունակվի։ Կարծում եմ՝ այդ պատվերի հովանավորը Արթուր Դավթյանն է։ Սա Վահագն Հարությունյանի՝ Սերժ Սարգսյանի օրոք սարքած գործի շրջանակներում է իսկ Արթուր Դավթյանը երբեք չի ժխտել, որ Վահագն Հարությունյանի ընկերն է»։

Նա ընդգծեց, որ Վահագն Աբգարյանը քրեական հեղինակություն չի եղել, չունի քրեական անցյալ։ «Նա ընդամենը գործարար է, որը խանգարել է Վահագն Հարությունյանին քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ միասին Ալավերդին իրենց ձեռքը վերցնելու։ Վահանգն Աբգարյանը, մասնավորապես, նրանց խանգարում է, որպեսզի Ալավերդիում անխափան գործի նարկոտրաֆիկը, որը Մեղրիից գալիս է Ալավերդի՝ հայտնի քարի ցեխում, բենզին անող աշխատուժի միջոցով ռասֆասովկա է լինում ու գնում է Վրաստան։ Սա գաղտնիք չէ։ Ավելին, սա Վահագն Աբգարյանի նկատմամբ առաջին մահափորձը չէ, նախկինում արդեն 2 անգամ եղել էր։ Ազատության մեջ կատարված 2 մահափորձերից հետո՝ երրորդը ՔԿՀ-ում էր, որը սպասելի էր առաջին իսկ օրվանից, քանի որ Վահագն Աբգարյանը տեղափոխվել էր Նուբարաշեն, որտեղ տեղափոխվել էին նաև իր վրա մահափորձ կատարած անձինք։ Որևէ մեկին տարօրինակ չէ՞ր, որ այդ բոլոր անձինք նույն տեղն էին պահվում՝ չնայած Հայաստանմում կան բազմաթիվ այլ ՔԿՀ-ներ, որտեղ կարելի էր տեղափոխել նրան։ Ես կարծում եմ՝՝ Աբգարյանի կյանքն հիմա էլ վտանգված է»,-ասաց Պողոսյանը։

©  Armdaily.am

Hot this week

ՔՊ-ն օրենքում կետ է մտցնում, որով ցանկացած պահի կչեղարկի ընտրությունների արդյունքներն ու քվեները. Խաժակյան

Իշխանությունն իր համար ստեղծում է ևս մեկ լծակ՝ ընտրության...

Արաբկիրի ոստիկանուհու ինֆորմատոր ամուսինը

https://www.youtube.com/watch?v=8xC9wonX6bw&t=1113s

Կենտրոնի քննչականի մոտ

https://www.youtube.com/watch?v=tKNE9TmFeYU&t=41s

Լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը դիմում կներկայացնի ՄԻԵԴ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Վահե...

Հանդիպում կենդանասերների հետ

https://www.youtube.com/watch?v=vWZIpu1b6vs

Թեմաներ

Կենտրոնի քննչականի մոտ

https://www.youtube.com/watch?v=tKNE9TmFeYU&t=41s

Լիազորությունները դադարեցված դատավոր Վահե Միսակյանը դիմում կներկայացնի ՄԻԵԴ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Վահե...

Հանդիպում կենդանասերների հետ

https://www.youtube.com/watch?v=vWZIpu1b6vs

Թրամփը հայտարարել է, որ դարձել է ԱՄՆ 47-րդ նախագահը

Դոնալդ Թրամփն իրեն հռչակեց ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող։ Այս...

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները․ ԱԳՆ

Այսօր ստացվել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img