Շաբաթ, 7 Դեկտեմբերի, 2024
-0.9 C
Yerevan

Վահագն Հարությունյանի կողմից սարքված գործը խրոնիկ ինֆեկցիայի պես թողել են դատարանում… Սկանդալային բացահայտում է լինելու

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նստավայրում Վաչե Մարգարյանի նախագահությամբ պետք է մեկնարկեր Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի գործի դատական քննությունը:

Խոսքը «Ալավերդցի Վահագի»՝ Վահագն Աբգարյանի և նրա ընկերների դեմ Վերնիսաժի մերձակայքում կատարված մահափորձի գործի մասին է:

Ըստ մեղադրանքի՝ 2017թ. սեպտեմբերի 14-ին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցի տարածքում կրակոցներ են հնչել, րոպեներ անց հայտնի է դարձել, որ կրակոցների հետևանքով մեկ անձ սպանվել է, ևս մեկը՝ վիրավորվել: Հրազենային վիրավորում ստացած անձը Ալավերդցի Վահագնն էր՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը:

Դեպքից անմիջապես հետո Աբգարյանին տեղափոխել էին «Աստղիկ ԲԿ», կատարվել էր վիրահատության: Կրակոցներից սպանվածը 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանն էր: Նրա ուղղությամբ, ըստ մեղադրանքի, կրակոց էր արձակվել Արմեն Կարադավիդովի կողմից:

Մոսինյանը փորձել էր դեպքի վայրից հեռանալ, սակայն կարճ ճանապարհ անցնելով՝ մահացել էր:

Այս գործով ևս մեկ ամբաստանյալ կար՝ Ռաֆիկ Խ.-ն, ում մասն առանձնացվել ու առանձին էր քննվել նախաքննական մարմնի կողմից: Ըստ մեղադրանքի՝ 60-ամյա Ռաֆիկ Խ.-ն 2017 թվականի ընթացքում նախնական համաձայնության էր եկել ու օժանդակել էր իր մտերիմներ Արմեն Կարադավիդովին և Ալբերտ Բլբուլյանին՝ վերջիններիս կողմից վրեժի շարժառիթով Ալավերդցի Վահագի ու նրան ուղեկցող Գագիկ Մոսինյանի, Արթուր Մ.-ի, Արամ Խ.-ի, Դավիթ Բ.-ի սպանության հանցավոր դիտավորությունն իրականացնելու համար:

Ռաֆիկ Խ.-ն, ըստ մեղադրանքի, իր վարած մեքենայով խմբի անդամներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազեններն ու ռազմամթերքը դեպքի վայր տեղափոխելու, սպանության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցերում օժանդակել էր սպանությունը կատարողներին:

Զինամթերքը, ըստ մեղադրանքի, ձեռք էր բերվել Արմեն Կարադավիդովի և Ալբերտ Բլբուլյանի կողմից, իսկ Ռաֆիկ Խ.-ն «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենա էր վարձել օրավարձով: Ավտոմեքենայի համար յուրաքանչյուր օրվա դիմաց պետք է վճարեին 15 000 դրամ:

Դեպքի օրը Վահագն Աբգարյանը և նրան ուղեկցող անձինք՝ Գագիկ Մոսինյանը, Արթուր Մ.-ն, Դավիթ Բ.-ն և Արամ Խ.-ն գնացել էին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոց, իսկ այդ ընթացքում Ռաֆիկ Խ.-ն, վարելով վարձակալած ավտոմեքենան, հյուրանոցի տարածքում շրջապտույտներ էր կատարել, ապա մեքենան կայանել էր հյուրանոցի կենտրոնական մուտքի դիմաց:

Վաղ առավոտից հյուրանոցի տարածքում ավտոմեքենայում գտնվող Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանն սպասել էին Վահագն Աբգարյանին և նրա ընկերներին, ովքեր նախորդ օրվանից էին գտնվում հյուրանոցում, իսկ երբ նկատել էին, որ Աբգարյանը և ընկերները դուրս են գալիս հյուրանոցից, ըստ մեղադրանքի՝ Արմեն Կարադավիդովը և Ալբերտ Բլբուլյանը ավտոմեքենայից դուրս գալով՝ կրակ էին բացել նրանց ուղղությամբ:

Ռաֆիկ Խ.-ն, ըստ մեղադրանքի, մտերիմներին օժանդակելու նպատակով ևս դուրս էր եկել ավտոմեքենայից, սակայն նա չէր կրակել, իսկ կրակոցներից հետո ընկերների հետ հեռացել էր դեպքի վայրից:

Դեպքից հետո Ռաֆիկ Խ.-ն հետախուզման մեջ էր գտնվել և 2017 թվականի սեպտեմբերի 22-ին էր հայտնաբերվել: Նրա մասով դատական քննությունն ավելի վաղ էր մեկնարկել, սակայն ըստ էության դատաքննություն այդպես էլ տեղի չունեցավ, քանի ուր Ռաֆիկ Խ.-ի առողջական վիճակը վատացավ, և նա անցած տարի մահացավ…

Հետախուզման մեջ են եղել, ապա հայտնաբերվել են նաև այս գործով մյուս երկու մեղադրյալները՝ ծանրացուցիչ հանգամանքներում բուն դիտավորյալ սպանությունն ու սպանության փորձն իրականացնելու, ապօրինի զենք ու ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6, 7-րդ, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, 235 հոդվածի 1-ին մասով մեղադրվող Ալբերտ Բլբուլյանն ու Արմեն Կարադավիդովը: Գործի հենց այս մասով էլ պետք է տեղի ունենար առաջին դատական նիստը, սակայն դատարան չէին ներկայացել դատավարության կողմերը, նույնիսկ երկու ամբաստանյալները չէին ներկայացվել ՔԿՀ-ից:

Դատական այս նիստին ներկայացել էր միայն «Վելես» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Մարինա Պողոսյանը: Նա հայտարարեց, որ այս գործով պետք է ներկայացնի տուժող Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի շահերը: Քանի որ դատավարության կողմերը չէին ներկայացել, դատարանը Մարինա Պողոսյանին ներգրավելու հարցը կքննարկի հաջորդ նիստին՝ սեպտեմբերի 6-ին:

Մարինա Պողոսյանը մեր զրույցի ընթացքում իր նկատառումները հայտնեց այս, ինչպես նաև Վահագն Աբգարյանի հետ առնչվող այլ գործերի վերաբերյալ՝ նշելով, որ առաջիկայում հանդես կգա «սկանդալային բացահայտումներով»՝ ներկայացնելով համապատասխան նյութեր, ձայնագրություններ ու հիմնավորումներ: Մասնավորապես, Մարինա Պողոսյանն իր խոսքում անդրադարձավ 2017 թվականի հունիսի 13-ին Վլադիմիր Դ.-ի կողմից Ալավերդիում իրականացված՝ Կամո Փիրուզյանի սպանության գործով Վահագն Աբգարյանին որպես սպանության պատվիրատու մեղադրելու, նրան անազատության մեջ պահելու հանգամանքներին:

Մարինա Պողոսյանն ասաց. «Այս՝ Թուֆենկյանում կրակոցների գործով ներգրավվելու եմ որպես տուժողի՝ Վահագն Աբգարյանի ներկայացուցիչ: Ինձ համար շատ կարևոր էր այս գործը: Պարզ ասեմ՝ ըստ իմ ընկալման՝ Վահագն Աբգարյանը ոչ միայն այս գործով պիտի տուժող ճանաչվի: Մյուս գործով նա, բնականաբար, պետք է արդարացվի: Բոլոր գործերը շաղկապված են: Խոսքը գնում է պատվերների մասին: Եթե որպես սպանության պատվիրատու այսօր Վահագն Աբգարյանն է գտնվում անազատության մեջ, ես դա դիտարկում եմ որպես երկակի ստանդարտներ ու խտրական մոտեցում, որովհետև մինչև Վահագն Աբգարյանի՝ անազատության մեջ գտնվելը՝ որպես չակերտավոր «պատվիրատու», 2015 թվից Ախթալայի գործն է քննվում, երբ որ ակնհայտորեն կրակել էին Վահագն Աբգարյանի մեքենայի վրա: Ուղղակի բախտի բերմամբ մարդիկ չէին մահացել: Ի դեպ՝ նույն հանցագործ խմբակից մյուս տարի էդ մեքենայի մեջ նստածներից մեկին ի վերջո սպանեցին: Այսինքն՝ էն ժամանակ չեն եղել գործի պատվիրատուներ, Թուֆենկյանում էլ չեն եղել գործի պատվիրատուներ, ի՞նչ՝ այլմոլորակայիննե՞ր ունենք օդից իջած, ուղղակի ինքնանպատա՞կ է Վահագ Աբգարյանի վրա կրակելը: Այս գործերը պետք է ընդհանուր մի կոնտեքստով նայել, որովհետև իրականում պատվերը, այսպես ասած՝ բացվել է Վահագն Աբգարյանի վրա դեռևս 2015 թվականից: Էդ պատվերի հետևում կանգնած է Վահագն Հարությունյանը: Որոշակի տեղեկություններ կան, չեմ ուզում անուններ բացահայտեմ, տեղի՝ Ալավերդու բնակիչներ են, որոնք քարհանքերի հետ որոշակի կապեր ունեն: Իմ ասածը մերկապարանոց չի՝ բոլոր ապացույցներն ունենք, շատ ապացույցներ չեն հրապարակվել, բայց շատ շուտով դրանք հրապարակվելու են, և դա լինելու է սկանդալային բացահայտում: Ես կհորդորեի դատախազությանը՝ գոնե այս անգամ դեմքով ցեխի մեջ չընկնի՝ ինքը քայլ անի ու հրաժարվի էդ սարքած գործից: Վահագն Հարությունյանի կողմից սարքված գործը սե՜նց խրոնիկ ինֆեկցիայի պես իրենք թողել են դատարանում: Ընդամենը մի բանով փաստեմ ասածս, որ մերկապարանոց չլինի. ժամանակին երբ որ այս գործը սարքվել է՝ սա ընդամենը եղել է միջոց՝ Վահագն Աբգարյանին մեկուսացնելու համար: Այսինքն՝ մի քանի անգամ փորձել են սպանել, բայց չեն կարողացել, որոշել են, որ ավելի լավ է՝ տանեն փակեն: Կապված՝ իրենց քաղաքական հետաքրքրությունների, տնտեսական հետաքրքրությունների հետ, կապված՝ Վաչիկ Ղազարյանի՝ մեզ բոլորիս հայտնի Սերժի Վաչոյի հետ, կապված՝ էդ քարհանքերի հետ, կապված՝ իրավաբանական կրթություն ունեցող շատ այլ մարդկանց հետ՝ չեմ ուզում անուններով նշել, իրենք որ լսեն՝ կհասկանան, կապված՝ Ախթալայի պանսիոնատների հետ և այլն, և այլն՝ էս գործը սարքվել է: Երբ որ գործը սարքվել է, Վահագն Հարությունյանը եղել է այն դիրքում, որ կարող էր ինքը արդեն վաղուց բոլորը փակած լինել: Էս գործով եղել են նաև էլի մարդիկ ներգրավված՝ որպես մեղադրյալ, նույնիսկ ունեցել ենք անազատության մեջ գտնված Արմեն Հարությունյան, որ իբրև էս պատվերի շրջանակներում ինքը մասնակցել է: Ունեցել ենք Գուրգեն, ունեցել ենք Աշոտ… Դուք պատկերացրեք՝ հեղափոխությունից հետո միանգամից էդ մարդկանց կարգավիճակ է փոխվում:

Այսինքն՝ ես հիմա ուզում եմ հասկանամ՝ մեր քրեական օրենսգիրքը գործում է հեղափոխությունից հեղափոխությո՞ւն: Ի՞նչ կապ ունի՝ եթե մարդը հանցագործ է, ինքը հանցագործ է և՛ մինչև հեղափոխությունը, և՛ հեղափոխության ընթացքում, և՛ հեղափոխությունից հետո: Դուրս է գալիս՝ եթե հեղափոխություն չլիներ, Արմեն Հարությունյան անուն-ազգանունով քաղաքացին ևս մինչև էսօր պիտի պատիժ կրեր կամ լիներ անազատության մեջ: Ինձ համար իրատեսական ու նորմալ չի սա: Վահագն Աբգարյանն ունի առողջական խնդիրներ ձեռքի և էդ ծանր վիրավորման հետ կապված, բացի դրանից՝ ունի երկու անչափահաս երեխա: Գործով նախաքննությունն արդեն ավարտվել է, և ակնհայտ է, որ Վահագն Աբգարյանին անազատության մեջ պահելը նրա նկատմամբ հին ռեժիմի ճնշման մնացորդն է: Բայց ինձ համար հասկանալի չէ դատախազության այսօրվա դիրքորոշումը, որ փոխանակ Վահագն Հարությունյանին ու նրա գործընկերներին այսօր անազատության մեջ տեսնեինք, տեսնում ենք Վահագն Աբգարյանին, որ խանգարել է Ալավերդիում որոշակի բարքեր հաստատելուն: Մի հատ տեսնենք՝ մնացա՞ծն ովքեր են՝ կրակողները, սպանվողները, տեսնենք՝ թմրանյութերի ու թմրաբիզնեսի հետ ի՞նչ կապ են ունեցել… »:

© 1in.am

Hot this week

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Փող լվալու նուրբ արվեստը по «Карабахски»

https://www.youtube.com/watch?v=iSGDC67LMec&t=2s

Թեմաներ

Շնորհակալություն բոլորին

https://www.youtube.com/watch?v=Zf045NEb5NI&t=40s

Ահազանգ 2.12.

https://www.youtube.com/watch?v=ROjr9v6JhIY&t=17s

Դատախազությունը պահանջում է Ստեփանավանի նախկին ղեկավարից բռնագանձել 5 անշարժ գույք և 270 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի նոյեմբերի 25-ին վարույթ է ընդունել...

Օրենքի խախտմամբ օտարված «Երասխ-1» զորամասը կվերադարձվի պետությանը

2024 թվականի նոյեմբերի 29-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր...

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Արթուր Բաղդասարյանի գույքը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ, ԱԽ...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img