Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է

Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Քննչական կոմիտեի պետի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից: Նշենք, որ Վահագն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել հոկտեմբերի 31-ին, նա մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու մեջ: Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության Հարությունյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վահագն Հարությունյանը առաջադրված մեղադրանքն ապօրինի է համարել եւ հայտարարել, որ ինքը վարույթ իրականացնող մարմնին հայտնել է, որ ինքը Մոսկվայում է գտնվում բուժման նպատակով: ⓒ NEWS.am

 457 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: