Երկուշաբթի, 13 Հունվարի, 2025
-2.9 C
Yerevan

Վահագն Աբգարյանը չի կարող կալանավորվել. Նրա նկատմամբ գործող խափանման միջոց այս պահին առհասարակ չկա. Հայտարարություն

Ալավերդիում տեղի ունեցած հայտնի սպանության գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Վերջին օրերին իրավապահ համակարգի և, զարմանալիորեն նաև փաստաբանական համայնքի որոշ ներկայացուցիչներ սկսել են տեղեկատվություն տարածել Ալավերդիում տեղի ունեցած հայտնի սպանության գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանի կալանավորման մասին: Այս պահին չենք խոսում այն մասին, որ այս քրեական գործը ստեղծվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանի կողմից ղեկավարած խմբի կողմից ապացույցներ կեղծելով, վկաներին խոշտանգելով եւ այլ ապօրինություններով: Դրան արդարադատությունը ևս կհասնի ու ոչ մի կեղծարար, ոչ մի իրավապահ չի պլստալու: Այո, Քրեական վերաքննիչ դատարանը մայիսի 19-ի որոշմամբ անթույլատրելի է ճանաչել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Վահագն Աբգարյանի նկատմամբ գրավի կիրառումը:

Այն ոգևորությունը և Վահագն Աբգարյանին կալանավորելու ցանկությունները, որոնք առաջացել են որոշ փաստաբանների ու իրավապահների մոտ Քրեական վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումից հետո, այնքանով են անհիմն, որ Վահագն Աբգարյանին գրավով ազատելու պահին՝ սույն թվականի ապրիլի 1-ին, գրավը, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, կալանավորումը փոխարինող խափանման միջոց էր: Քրեական վերաքննիչ դատարանի որոշման կայացման պահին, ըստ փոփոխված Քրեական դատավարության օրեսնգրքի, գրավն արդեն ինքնուրույն խափանման միջոց էր և դրա վերացումը ինքնաբերեբար կալանավորման չի բերում:

Վահագն Աբգարյանի վերաբերյալ գրավի վերացումը ընդամենը նշանակում է, որ Վահագն Աբգարյանի նկատմամբ գործող խափանման միջոց այս պահին առհասարակ չկա: Սեփական մտքի թռիչքները, հարգելի ընդդիմախոս գործընկերներ, պետք չէ ներկայացնել որպես իրավական իրողություն և ընդամենը կարդացեք օրենքը և ղեկավարվեք դրանով:

Իրավապաշտպան Մարինա Պողոսյան

Փաստաբան Արմեն Սողոմոնյան

Փաստաբան Արթուր Գրիգորյան

Hot this week

Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և...

Պեսկով․ «Հայաստանը չի կարող միաժամանակ ԵՄ և ԵԱՏՄ անդամ լինել»

«Ի՞նչ է նշանակում Հայաստանի անդամակցությունը ԵՄ։ Այս պահին դժվար...

Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում որոշում կայացրեց, որով...

Փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ՀՀ-ում կհայտարարվեն վարժական հավաքներ

2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ Հայաստանում...

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը կարող է որոշվել միայն հանրաքվեի ճանապարհով․ Փաշինյան

Այսօր կառավարության հերթական նիստում ներկայացվեց Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության...

Թեմաներ

«Արևմտյան Ադրբեջան» նարատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ․ ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքեց Ադրբեջանի նախագահ...

Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա․ Արարատ Միրզոյան

Օրակարգում ՌԴ-ի հետ ռուսական ռազմակայանի ներկայության մասին պայմանագրի վերանայման...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img