ՆԳ նախարարի հրամանով Երևանի նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Սևան Քոչարյանը նշանակվել է ՆԳ նախարարի խորհրդական։ Այս մասին 24News-ին հայտնեց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Քոչարյանը նախկինում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի պաշտոնը։