Հինգշաբթի, 20 Մարտի, 2025
11.1 C
Yerevan

Սպանության պատվերի գործով փաստեր են կեղծվել․ հաղորդում հանցագործության մասին

Ալավերդիում տեղի ունեցած Կամո Փիրուզյանի սպանության գործով ակնհայտ փաստեր են կեղծվել քննչական խմբի կողմից, որի վերաբերյալ սպանության պատվերի մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանը ՀՀ ազգային անվտանգություն ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին։

Իր հաղորդման մեջ Աբգարյանը մանրամասնել է, թե ինչպիսի կեղծիքներ են տեղի ունեցել՝ իրեն մեղսագրվող արարքը հիմնավորելու նպատակով։

Աբգարյանի ներկայացուցիչ, «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը «Հակակոռուպցիոն բլոգ»-ին փոխանցել է, թե ինչպիսի կեղծիքներ են իրենք հայտնաբերել։ Խոսքը վերաբերում է գործում առկա գաղտնալսումներին, որոնք էլ, ըստ մեղադրանքի, հիմնավորում են Աբգարյանի մեղքը։ Այնինչ, պաշտպանական կողմը այդ նույն ձայնագրություններում հայտնաբերել է խոսակցություններ, որոնք ճիշտ հակառակը՝ ապացուցում են Աբգարյանի անմեղությունը։ Այդ խոսակցությունները, սակայն, կամ չեն վերծանվել քննիչների կողմից՝ որակվելով որպես կենցաղային բնույթի ու գործի համար նշանակություն չունեցող կամ կեղծիքներով են վերծանվել, որպեսզի աղավաղվի իրական խոսակցությունը և այլ բնույթ ու բովանդակություն ստանա։

Զավեշտալին այն է, որ սպանության պատվերի մեջ մեղադրվող Աբգարյանի ու գործով վկա անցնող Արթուր Մնացականյանի այն զրույցը ևս չի վերծանվել, որտեղ վերջիններս խոսում են հենց պատվերի մասին, ավելի ճիշտ այն մասին, որ որևէ մեկը սպանության պատվեր չի տվել։ «Սպանության պատվերի մեջ մեղադրվող անձը խոսում է այդ թեմայով, բայց քննիչները գրել են, թե իբր այդ խոսակցությունը չի առնչվում քրեական գործին։ Այդ դեպքում ի՞նչն է առնչվում, Մալախովի հաղորդո՞ւմը, որ միացված է եղել այդ տանը և ձայնագրվել է,- հարցնում է Մարինա Պողոսյանը և շարունակում,- ակնհայտ է, որ դիտմամբ չեն վերծանել այդ հատվածը, քանի որ դրանից պարզ է դառնում, որ այս գործում պատվեր առհասարակ չի եղել»։

Աբգարյանի անմեղությունն ապացուցող այլ ձայնագրություն ևս «վրիպել» քննիչների ականջներից, իսկ Աբգարյանը գտնում է, որ դիտավորյալ կեղծիքներ են թույլ տրվել, ինչի վերաբերյալ էլ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։

Կեղծիքները չեն սահամանփակվել միայն ձայնագրությունների արձանագրությունները կեղծելով, գաղտնալսումների սկավառակների զննության արձանագրությունները կազմվել են այնպիսի ընթերակաների «մասնակցությամբ», որոնք պարզապես գոյություն չունեն։ Շպակ Ալեկսանդր Վլադիմիրի և Արմեն Վրեժի  Աբգարյան․ այս անունները, ըստ պաշտպանության կողմի, պարզապես հորինվել են քննչական խմբի կողմից, քանի որ այդպիսի տվյալներով անձինք պարզապես գոյություն չունեն։

Գաղտնալսումները ստացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում, որոնք անցկացվել են 80 օր, այսինքն՝ այն բնակարանում, որտեղ հաճախակի եղել են Վահագն Աբգարյանը, Արթուր Մնացականյանը և այլ անձինք, գաղտնի ձայնագրառում է իրականացվել։ 80 օրը 115200 րոպե է, սակայն գործի նյութերին կցված կրիչների վրա առկա է ընդամենը 50610 րոպե տևողությամբ ձայնագրություն, այսինքն՝ ձայնագրություններից կեսից ավելին ոչնչացվել են։

Մարինա Պողոսյանը վստահ է, որ այդ ձայնագրություններում ևս եղել են խոսակցություններ, որոնք ապացուցում են Աբգարյանի անմեղությունը և հավանաբար հիմնավորում են այլ անձանց հանցավոր արարքները, այդ պատճառով էլ դրանք միտումնավոր ոչնչացվել են։

«Այնուամենայնիվ, որոշ խոսակցություններ պահպանվել են, դրանցով ապացուցվում է, որ Վահագն Աբգարյանը պատվեր չի տվել, ապացուցվում է, որ պատվեր առհասարակ չի եղել։ Երևի չեն հասցրել ամբողջը լսել, դրա համար էլ ամբողջը չեն վերացրել։ Նաև չեն պատկերացրել, որ մենք կլսենք ամբողջը ու կհայտնաբերենք կեղծիքները»,- «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը։

Պաշտպանական կողմի հայտնաբերած խախտումներին ու կեղծիքներին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում։

Hot this week

Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար

ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել...

ՀՀ կառավարության որոշմամբ մարտի 21-ից 31-ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը

ՀՀ կառավարության որոշմամբ մարտի 21-ից 31-ը կբացվի Թուրքիայի հետ...

Նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը չվտանգող. Գալյան

Այս պահին աշխատում ենք ՀՀ Սահմանդրության տեքստի վրա։ Այս...

Գևորգ Քոչարյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գևորգ Քոչարյանին...

Այդ հարցն առաջ քաշելը փակուղի կմտցնի բանակցությունները․ Սիմոնյան

Գերիների վերադարձը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման առաջ քաշելը...

Թեմաներ

Եթե հարձակվեն՝ պաշտպանելու ենք ՀՀ տարածքը․ ԱԽ քարտուղար

ՀՀ օրակարգում խաղաղությունն է, մենք շարունակելու ենք առաջ մղել...

ՀՀ կառավարության որոշմամբ մարտի 21-ից 31-ը կբացվի Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը

ՀՀ կառավարության որոշմամբ մարտի 21-ից 31-ը կբացվի Թուրքիայի հետ...

Նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը չվտանգող. Գալյան

Այս պահին աշխատում ենք ՀՀ Սահմանդրության տեքստի վրա։ Այս...

Գևորգ Քոչարյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Գևորգ Քոչարյանին...

Այդ հարցն առաջ քաշելը փակուղի կմտցնի բանակցությունները․ Սիմոնյան

Գերիների վերադարձը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման առաջ քաշելը...

Կարող ենք Ադրբեջանի և ՀՀ-ի Սահմանադրություններն ուղղարկել փորձաքննության՝ Վենետիկի հանձնաժողով. Ալեն Սիմոնյան

Կարող ենք փորձաքննության ուղարկենք երկու երկրների սահմանադրությունները՝ պարզելու, թե...

Չնայած առաջընթացին, խաղաղության ճանապարհին կան խոչընդոտներ. Բայրամով

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ադրբեջանի խորհրդարանի վերլուծական-տեղեկատվական ամսագրում հոդված...

Պենտագոնն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img