Ուրբաթ, 9 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Սպանության պատվերի գործով փաստեր են կեղծվել․ հաղորդում հանցագործության մասին

Ալավերդիում տեղի ունեցած Կամո Փիրուզյանի սպանության գործով ակնհայտ փաստեր են կեղծվել քննչական խմբի կողմից, որի վերաբերյալ սպանության պատվերի մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանը ՀՀ ազգային անվտանգություն ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին։

Իր հաղորդման մեջ Աբգարյանը մանրամասնել է, թե ինչպիսի կեղծիքներ են տեղի ունեցել՝ իրեն մեղսագրվող արարքը հիմնավորելու նպատակով։

Աբգարյանի ներկայացուցիչ, «Վելես» հասարակական կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը «Հակակոռուպցիոն բլոգ»-ին փոխանցել է, թե ինչպիսի կեղծիքներ են իրենք հայտնաբերել։ Խոսքը վերաբերում է գործում առկա գաղտնալսումներին, որոնք էլ, ըստ մեղադրանքի, հիմնավորում են Աբգարյանի մեղքը։ Այնինչ, պաշտպանական կողմը այդ նույն ձայնագրություններում հայտնաբերել է խոսակցություններ, որոնք ճիշտ հակառակը՝ ապացուցում են Աբգարյանի անմեղությունը։ Այդ խոսակցությունները, սակայն, կամ չեն վերծանվել քննիչների կողմից՝ որակվելով որպես կենցաղային բնույթի ու գործի համար նշանակություն չունեցող կամ կեղծիքներով են վերծանվել, որպեսզի աղավաղվի իրական խոսակցությունը և այլ բնույթ ու բովանդակություն ստանա։

Զավեշտալին այն է, որ սպանության պատվերի մեջ մեղադրվող Աբգարյանի ու գործով վկա անցնող Արթուր Մնացականյանի այն զրույցը ևս չի վերծանվել, որտեղ վերջիններս խոսում են հենց պատվերի մասին, ավելի ճիշտ այն մասին, որ որևէ մեկը սպանության պատվեր չի տվել։ «Սպանության պատվերի մեջ մեղադրվող անձը խոսում է այդ թեմայով, բայց քննիչները գրել են, թե իբր այդ խոսակցությունը չի առնչվում քրեական գործին։ Այդ դեպքում ի՞նչն է առնչվում, Մալախովի հաղորդո՞ւմը, որ միացված է եղել այդ տանը և ձայնագրվել է,- հարցնում է Մարինա Պողոսյանը և շարունակում,- ակնհայտ է, որ դիտմամբ չեն վերծանել այդ հատվածը, քանի որ դրանից պարզ է դառնում, որ այս գործում պատվեր առհասարակ չի եղել»։

Աբգարյանի անմեղությունն ապացուցող այլ ձայնագրություն ևս «վրիպել» քննիչների ականջներից, իսկ Աբգարյանը գտնում է, որ դիտավորյալ կեղծիքներ են թույլ տրվել, ինչի վերաբերյալ էլ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։

Կեղծիքները չեն սահամանփակվել միայն ձայնագրությունների արձանագրությունները կեղծելով, գաղտնալսումների սկավառակների զննության արձանագրությունները կազմվել են այնպիսի ընթերակաների «մասնակցությամբ», որոնք պարզապես գոյություն չունեն։ Շպակ Ալեկսանդր Վլադիմիրի և Արմեն Վրեժի  Աբգարյան․ այս անունները, ըստ պաշտպանության կողմի, պարզապես հորինվել են քննչական խմբի կողմից, քանի որ այդպիսի տվյալներով անձինք պարզապես գոյություն չունեն։

Գաղտնալսումները ստացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում, որոնք անցկացվել են 80 օր, այսինքն՝ այն բնակարանում, որտեղ հաճախակի եղել են Վահագն Աբգարյանը, Արթուր Մնացականյանը և այլ անձինք, գաղտնի ձայնագրառում է իրականացվել։ 80 օրը 115200 րոպե է, սակայն գործի նյութերին կցված կրիչների վրա առկա է ընդամենը 50610 րոպե տևողությամբ ձայնագրություն, այսինքն՝ ձայնագրություններից կեսից ավելին ոչնչացվել են։

Մարինա Պողոսյանը վստահ է, որ այդ ձայնագրություններում ևս եղել են խոսակցություններ, որոնք ապացուցում են Աբգարյանի անմեղությունը և հավանաբար հիմնավորում են այլ անձանց հանցավոր արարքները, այդ պատճառով էլ դրանք միտումնավոր ոչնչացվել են։

«Այնուամենայնիվ, որոշ խոսակցություններ պահպանվել են, դրանցով ապացուցվում է, որ Վահագն Աբգարյանը պատվեր չի տվել, ապացուցվում է, որ պատվեր առհասարակ չի եղել։ Երևի չեն հասցրել ամբողջը լսել, դրա համար էլ ամբողջը չեն վերացրել։ Նաև չեն պատկերացրել, որ մենք կլսենք ամբողջը ու կհայտնաբերենք կեղծիքները»,- «Հակակոռուպցիոն բլոգ»-ի հետ զրույցում ասաց Մարինա Պողոսյանը։

Պաշտպանական կողմի հայտնաբերած խախտումներին ու կեղծիքներին կանդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում։

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img