Ուրբաթ, 16 Մայիսի, 2025
19.5 C
Yerevan

Սուրմալուի հրդեհի գործով Քննչական կոմիտեն մտել է տեսչական մարմին. կան հարցաքննվածներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Սուրմալու առեւտրի կենտրոնի պայթյունի քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեն մտել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին:

Մենք տեղեկացանք, որ տեսչական մարմնի մի շարք աշխատակիցներ արդեն հարցաքննվել են, նրանց կոնկրետ հարցեր են ուղղվել, թե, օրինակ, ստուգման ընթացքում ինչ են նկատել, որ հատվածներն են ստուգել, որ մասերն են բաց մնացել: Նրանցից պահանջվել է ներկայացնել իրենց կատարած ստուգումների մասով փաստաթղթեր:

Տուժողներից բացի, նախաքննական մարմինը հարցաքննել է նաև պետական մարմնի աշխատակիցներին՝ փորձելով պարզել, թե որ գերատեսչության բացթողումն է եղել հրդեհավտանգ իրավիճակի պատճառը, ինչի հետեւանքով ունեցանք 16 զոհ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մինչ օրս հարցաքննված չեն առեւտրի կենտրոնի սեփակաատերերը, եւ գործով չկա մեղադրյալ:

Իսկ ինչո՞վ է զբաղված եղել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որը մեկ տարի առաջ իրականացրած ստուգումը մոռացել է, հիմա էլ պատճառաբանում է, թե աշխատակիցները քիչ են, ռեսուրս չունեն վերստուգման:

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց տեսչական մարմնի պաշտոնական կայքը, և տպավորություն էր, թե ղեկավար Գեղամ Շախբազյանը և աշխատակազմը հիմնականում զբաղված են տրանսպորտային միջոցներ կշռելով, քանի որ պաշտոնական կայքում գերակշռում են տրանսպորտային միջոցներ կշռելու մասին հրապարակումները:

Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img