Շաբաթ, 10 Մայիսի, 2025
17.1 C
Yerevan

Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը, որը գտնվում է կենդանաբանական այգու ճանապարհին, գրանցված չէ. Պետրոսյան

Մենք ունենք կադաստրային գներ անշարժ գույքին վերաբերող, որոնք հնացած են: 2002 թվականին են կատարվել վերջին շտկումները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը:

«Մենք ուսումնասիրել ենք շուկան եւ դրանց հիման վրա կադաստրային արժեք հասկացությունը, որը էականորեն զիջում է շուկայում եղած թվերին, մոտեցրել ենք շուկային»,- ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով 2018 թվականին Հայաստանի ողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք, դրան ավելացվել են կադաստրում եղած հավաստի տվյալները եւ դրանց վերլուծության արդյունքում ստացել են լրիվ այլ պատկեր: Պետրոսյանն ասաց, որ գնահատումը հեղափոխությունից որոշ ժամանակ առաջ է եղել, սակայն հիմնական մասը` հեղափոխությունից հետո:

«Այսօր Երեւանի կենտրոնում անշարժ գույքի շուկայական արժեքը հինգ հազար դրամով ավելին է, քան այն արժեքը, որ ֆիքսել ենք հիմա: Եթե շուկայում լինեն մեծ տատանումներ, մենք դա կվերանայենք»,- ասաց կոմիտեի նախագահը, հավելելով, որ եթե շուկայում գները ընկնեն 25 տոկոսով, ապա գինը կիջեցնեն 25 տոկոսով:

Պետրոսյանն ասաց, որ սա դեռեւս անշարժ գույքի հարկը չէ. «Նախագիծը ենթադրում է, որ գույքահարկ այլեւս չպետք է լինի ընդհանրապես՝ անշարժ գույքի միասնական հարկ է լինելու»:

Պետրոսյանը նշեց, որ դրույքաչափի վերաբերյալ ինքը չի կարող որեւէ բան ասել, սակայն իր անձնական դիրքորոշմամբ` կառավարությունը պետք է այնպես անի, որ ռիսկային խավի վրա ճնշում չլինի:

Անդրադառնալով Մոնումենտի շքեղ առանձնատների գույքահարկի վերաբերյալ հարցին, Պետրոսյանը նշեց, որ տեղեկություններ չունի, թե այդ առանձնատների համար որքան գույքահարկ է վճարվում:

Հարցին՝ կա՞ն առանձնատներ, որոնք գրանցված չեն եւ գույքահարկ չեն վճարում, Պետրոսյանը պատասխանեց. «Իմ աշխատանքի ընթացքում հանդիպել են գույքեր, որոնք ինքնակամ են, գրանցված չեն: Գույքահարկ չեն վճարում: Նրանց մեջ եղել են եւ կան նախկին պաշտոնյաներ: Բազմաթիվ են նման օրինակները, երբ բերում եւ մեզ մոտ գրանցում են նաեւ Մոնումենտից: Սուրիկ Խաչատրյանի առանձնատունը, որը գտնվում է կենդանաբանական այգու ճանապարհին, գրանցված չէ»:

© Armtimes.com

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img