Anti Corruption
  • Գլխավոր Գլխավոր
  • Նյութեր
    • Հեղինակային
    • Լրահոս
    • Տեսանյութեր
    • Հակակոռուպցիոն շաբաթ
    • Հանդիպում փաստաբանի հետ
  • Ժողովրդական վեթինգ
    • Ամոթի պատ
  • Մեր մասին
  • Հայերեն
Anti Corruption
  • Գլխավոր Գլխավոր
  • Նյութեր
    • Հեղինակային
    • Լրահոս
    • Տեսանյութեր
    • Հակակոռուպցիոն շաբաթ
    • Հանդիպում փաստաբանի հետ
  • Ժողովրդական վեթինգ
    • Ամոթի պատ
  • Մեր մասին
  • Հայերեն

Սյունիքի մարզպետը մեկ օրում երկու անգամ դրամական պարգեւատրմամբ ինքն իրեն խրախուսել է

January 20, 2019 | Veles ngo | Լրահոս, Կարևոր, Նյութեր
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 25-ին երկու կարգադրությամբ Սյունիքի մարզպետարանի առանձին աշխատակիցներին խրախուսել է դրամական պարգեւով: Մարզպետը առաջին` N 317 Ա կարգադրությունը կատարել է` ղեկավարվելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 03 «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ՀՀ Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր եւ հավելավճարներ» հոդվածով սահմանված ֆոնդի տնտեսված միջոցների առկայությունը: Իսկ երկրորդ` N 318-Ա կարգադրությունը կատարել է ղեկավարվելով «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբացեղնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի 01 բաժնի 01 խմբի 01 դասի 03 «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական եւ տարածքային կառավարման մարմինների պահպանում» ծախսային ծրագրով ՀՀ Սյունիքի մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Պարգեւատրումներ, դրամական խրախուսանքներ եւ հատուկ վճարներ» հոդվածով նախատեսված միջոցների առկայությունը: 317-Ա կարգադրության համաձայն` մարզպետ Հունան Պողոսյանը պաշտոնային դրույքաչափի 51.82 տոկոս չափով դրամական պարգեւատրմամբ խրախուսել է ինքն իրեն, իր երեք տեղակալներին, երեք տեղակալների օգնականներին, երկու խորհրդականին, երկու օգնականին, գլխավոր քատուղարի տեղակալին, 7 պետերին եւ ներքին աուդիտի 3 գլխավոր մասնագետներին, ընդհանուր 22 հոգու: 318-Ա կարգադրությամբ մարզպետը նույն օրը դրամական պարգեւատրմամբ խրախուսել է նորից նույն` 22 անձանց, այդ թվում` իրեն, սակայն այս անգամ դրամական պարգեւատրմամբ խրախուսել է պաշտոնային դրույքաչափի 15.34 տոկոսի չափով: Կարգադրությունները` այստեղ N 317-Ա N 318-Ա © asparez.am

 329 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Share this:

  • Click to share on Twitter (Opens in new window)
  • Click to share on Facebook (Opens in new window)

Like this:

Like Loading...

  • Home
  • About us
  • Contacts

© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: