Շաբաթ, 17 Մայիսի, 2025
12.3 C
Yerevan

Սիրուշոյի կնքամոր գործով վճիռը կայացնելու է Քոչարյանին կալանավորած դատավորը (Տեսանյութ)

 

 

Ըստ նախորդ ռեժիմի ժամանակ գործող հատուկ քննչական ծառայության՝ այս երկու ստորագրությունները նույն մարդու կողմից են դրվել։ ՀՀ Ոստիկանությունը 2015-ին ընդունել է Կանադայի քաղաքացի Արփի Մերասի՝ Սիրուշոյի կնքամոր կողմից հանցագործության մասին հաղորդում՝ «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարինա Պողոսյանի դեմ։ Նույն թվականին հաղորդման հիման վրա Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել։

Հաղորդումն ընդունելով ու քրեական գործ հարուցելով՝ ՀՀ ոստիկանությունը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ և 7-րդ մասերը, քանի որ հաղորդումը չի եղել բնօրինակ փաստաթուղթ, այլ եղել է պատճեն, նշված անձի ստորագրությունը չի համապատասխանել նրա անձնագրային ստորագրությանը, նշված հասցեն էլ՝ իրական հասցեին։ Ստացվում է՝ ՀՀ ոստիկանությունում չեն իդենտիֆիկացրել հաղորդում տվողին, ասել է թե՝ ցանկացած մարդ ուրիշի անվան տակ, ինչ-որ ստորագրություն և հասցե հորինելով կարող է հանցագործության մասին հաղորդում գրել։

Այս դեպքում Արփի Մերասի փոխարեն հավանաբար ստորագրել է փաստաբան Հրանտ Անանյանը։ Լիազոր անձը՝ փաստաբանն իրավունք ունի իր պաշտպանյալին վերաբերող փասթաղթերում ստորագրելու, սակայն իր սեփական անվան տակ, ոչ թե պաշտպանյալի։

ՀՔԾ-ի անգործության վերաբերյալ դատական գործը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում քննում է դատավոր Վաչե Մարգարյանը՝ հենց այն դատավորը, որն այս տարվա հուլիսի 27-ին կայացրել էր Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը։ Հոկտեմբերի 2-ին կկայացվի այս գործով որոշումը, ակնկալվում է բավարարում։

Եթե ՀՔԾ նախկին ներկայացուցիչների, այդ թվում նախկին պետի տեղակալ Մուշեղ Բաբայանի դեմ քրեական գործ չհարուցվի, նշանակում է ստեղծվում է նախադեպ անհասցե, կեղծ ստորագրությամբ, ոչ բնօրինակ հանցագործության հաղորդումներ ներկայացնելու համար։

Հիշեցնենք, որ խնդրահարույց հաղորդման հիման վրա 2015-ին Մարինա Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել Արփի Մերասին պատկանող տունը վաճառելու և վաճառքից գոյացած գումարը հափշտակելու համար։ Ամիսներ առաջ Պողոսյանն անմեղ է ճանաչվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից։ Գործի քննության ընթացքում Արփի Մերասը մահացել է, սակայն նրա փաստաբանը, որն այժմ ներկայացնում է Մերասի որդու շահերը, բողոք է ներկայացրել Ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Hot this week

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Առանձնատունը կոռուպցիայի կոթող է, ցանկապատեք, Հովիկ Աբրահամյանին էլ լարեք

«Ասենք կենտրոնում որ կանգնում ես, Մայր Հայաստանի կողքին տեսնում...

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնաս. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում...

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img