Ուրբաթ, 6 Հունիսի, 2025
24.1 C
Yerevan

Սերժ Սարգսյանի վերաբերյալ նոր քրեական գործն արդեն դատարանում է․ վաղեմության ժամկետը լրանում է մի քանի ամսից, շոշափվում է նաև Սեդրակ Քոչարյանի անունը

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննության։  «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ գործն օրերս մակագրվել է դատավոր Արամ Գրիգորյանին։

Հիշեցնենք, որ քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք է ներկայացվել Սերժ Սարգսյանին, վերաբերում է Իսակովի պողոտայի հողերի օտարմանը։ Մասնավորապես, Իսակովի պողոտայում գտնվող, ՊՆ հաշվեկշռում գտնվող 11 հա հողատարածքն, ըստ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի, օտարվել է 2005-2006 թվականներին, երբ ՀՀ պաշտպանության նախարարը Սերժ Սարգսյանն էր։ Ըստ քրեական գործի՝ այս հողերն իբրև օտարվել են շուկայականից էականորեն ցածր գնով ուղղակի վաճառքով: Այս քրեական գործից ավելի վաղ անջատվել են Վաչագան Ղազարյանի և 2005-2006 թվականներին

Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ Արմեն Սարգսյանի մասերն ու ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության։ Այժմ ՔԿ-ն մեղադրում է Սերժ Սարգսյանին՝ 8 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու հատկանիշներով։

Մանրամասները սկզբնաղբյուրում՝  Pastinfo.am 

Hot this week

«Մենք դրան ուշադրություն չենք դարձնում»․ ԳՇ պետը՝ Ադրբեջանի ԶՈւ–ի կրակոցների մասին

«Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում եմ համեմատաբար կայուն։ Այո՛, կրակոցներ...

«Հաջորդ պատերազմի ժամանակ Հայաստանը կարող է իր սուվերենիտետն ամբողջությամբ կորցնել». Ահմադ Շահիդով

Վիեննայում օրերս տեղի ունեցած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու...

ԲԴԽ-ն դադարեցրել է դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել...

Թեմաներ

Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համար

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․ «Ադրբեջանը...

Կոծկված քրեական վարույթ

https://www.youtube.com/watch?v=AlpnBtKFG9A
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img