Շաբաթ, 10 Մայիսի, 2025
16.1 C
Yerevan

Սերժ Սարգսյանի մտերիմը հիմա էլ Նիկոլ Փաշինյանի մտերիմն է

Շաբաթներ առաջ Politik.am-ը տեղեկացրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեում «Վելես» իրավապաշտպան ՀԿ-ի հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել «Էլիտ Գրուպ»-ի կողմից հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու փաստի առթիվ, մի գործ, որը կարող է դառնալ խոշոր կոռուպցիոն կծիկի քանդման սկիզբը։

«Էլիտ Գրուպ» փակ բաժնետիրական ընկերությունը (ՓԲԸ) իրականացնում է բնակելի և հասարակական էլիտար համալիրների շինարարություն և վաճառք։ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված գործը որոշակիորեն բացահայտում է, թե ինչպես է տեղի ունենում վաճառքի գործընթացը։ Քրեական գործի հարուցման հիմքում դրված է մեկ ընտանիքի հետ «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի կնքած պայմանագիրը։ Մեր տեղեկություններով՝ այդպիսի պայմանագրեր շատ կան և հնարավոր է, որ առաջիկայում «Էլիտ Գրուպ»-ից բնակարան ձեռք բերած այլ անձինք ևս բացահայտեն իրենց պայմանագրերում առկա խնդիրները։

Հարուցված քրեական գործի համաձայն՝ «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ն, ընդամենը մեկ ընտանիքի հետ կնքված պայմանագրով, թաքցնելով ստացված իրական գումարը, պետությանը չի վճարել 3 միլիոն 530 հազար ՀՀ դրամ՝ որպես ավելացված արժեքի հարկ և ևս 3 միլիոն 529 հազար դրամ՝ որպես շահութահարկ։ Քննչական կոմիտեն պարզել է, որ «Էլիտ Գրուպը» նույն շենքի այլ բնակիչների հետ կնքած պայմանագրերում ևս թաքցրել է բնակարանների իրական արժեքը և այդպիսով, ընդհանուր առմամբ, խուսափել է գրեթե 66,5 միլիոն դրամի հարկ վճարելուց։

Politik.am-ի տեղեկությունների համաձայն՝ քրեական գործը լուրջ ընթացք չի ստանա։ Սերժ Սարգսյանի մտերիմ․ «Էլիտ Գրուպ» ընկերության սեփականատեր Արման Մկոյանը այժմ էլ մտերիմ հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Փետրվարի 8-ին Մկոյանը մի շարք այլ գործարարների հետ հանդիպել է Փաշինյանին։ Սա Մկոյանի և վարչապետի արդեն երկրորդ հանդիպումն է։ Մկոյանը խոստացել է նոր ներդրումներ անել և օգնել Փաշինյանի կառավարությանը։

© Politik.am

Hot this week

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Սա ավարտ չի՝ սա սկիզբն է նոր ավելի կոշտ պայքարի

https://www.youtube.com/watch?v=5r0ziA0Aku8

Թեմաներ

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...

Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 75 միլիոն դրամ վնասը

Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել է, որ...

Հարավային Ամերիկայում երկրաշարժ է գրանցվել․ բնակչությանը տարհանում են

Չիլիի և Արգենտինայի ափերի մոտ տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որը մեծացնում...

Երեւանում հյուրանոցում մահացած են հայտնաբերել ԵՄ դիտորդներից մեկին

Երեւանյան հյուրանոցներից մեկում մահացած են հայտնաբերել ՀՀ-ում ԵՄ առաքելության...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img