Չորեքշաբթի, 22 Հունվարի, 2025
-8.9 C
Yerevan

Սերժ Սարգսյանի հովանավորյալը «քցե ՞լ» է հարյուրավոր քաղաքացիների և միլիոնների վնաս հասցրել պետությանը

Տարիներ ի վեր հանրությունը տեղեկացվել է այն ապօրինություններին, որ նախկին իշխանությունների հովանավորությամբ և անմիջական մասնակցությամբ կատարվել են  նորակառույցների  շինարարությունն  իրականացնող կազմակերպությունների և  նախկին ռեժիմի ներկայացուցիչների կողմից՝  բնակիչների բռնի տարհանում և ունեզրկում, կառուցվող բնակարանների բազմակի վաճառք և  արդյունքում քաղաքացինների միջոցների  յուրացում:

Կառուցապատողներից  թերևս  միայն  “Էլիտ Գրուպ” ՓԲԸ -ն  է, որ մնացել էր ցայտուն հանցագործությունների ստվերում և հանրությանը ներկայանում էր որպես բարեխիղճ կազմակերպությոն, սակայն վերջերս պարզ դարձավ, որ վերջիններս ևս զերծ չեն մնացել նախկին ռեժիմի հովանավորությունից և ինչու չէ ռեժիմի ստվերային  լափամանը խաբեությամբ յուրացված միջոցներով համալրելուց:

“Էլիտ Գրուպ” ՓԲԸ –ն մեկ այլ՝ ստվերային  քաղաքականություն է  որդեգրել,  բնակարանների վաճառքի իրական գումարների  մեծ մասը պայմանագրերում չնշելով, կանխամտածված  փոփոխելով  մուտքագրված գումարը,  յուրացնել դրանք, ինչպես նաև խուսափել հարկային պարտավորություններց:

“Էլիտ Գրուպ” ՓԲԸ –ի  ֆինանսական մեքենայության  մեկ դրվագ՝

2018 թվականի  ամռանը  ՛՛Վելես՛՛  ԻՀԿ  իրավական աջակցության նպատակով  դիմած Էդուարդ Հովսեփյանը առաջիններից  էր, ով  բարձրաձայնեց և  փաստեց “Էլիտ Գրուպ” ՓԲԸ -ի տնօրինության  կողմից կատարված ֆինանսական  մեքենայությունների մեխանիզմը:   Այսպես՝  2007թ. Էդուարդի ծնողները  պայմանավորվածություն են ձեռք բերում  “Էլիտ Գրուպ” ՓԲԸ ի տնօրինության հետ  162 քմ  բնակելի տարածք (1 քմ արժեքը 300 հազ. ՀՀ դրամ)  և երկու ավտոկայանատեղի գնելու (2 մլն. 900 հազ. ՀՀ դրամ արժողությամբ)  ք.Երևան, Ռոստոմի 29 հասցեում։  Որպես  գույքի գնման  նախնական պայմանագիր, վերջինիս ծնողներին “Էլիտ Գրուպ” ՓԲԸ -ն  2007թ. հանձնում  է  անստորագիր թղթոն՝  պայմանագիր անվանվամբ:

2007-2008թթ  15 կտրոնով  Էդուարդ  Հովսեփյանի  ծնողները “Էլիտ Գրուպ” ՓԲԸ -ի դրամարկղ են մուտքագրում   նախապես, “Էլիտ Գրուպ” ՓԲԸ-ի   նախագահ՝ Արմեն Մկոյանի  հետ փաստացի բանավոր  պայմանավորված 52 մլն. 180 հազ. ՀՀ դրամը,  ներառյալ  երկու կայանատեղիների  (2 մլն. 900 հազ. ՀՀ դրամ) գումարը:

2009 թվականի մայիսի 11-ին, Էդուարդ Հովսեփյանի ծնողներից  նախապես պայմանավորված 52 մլն. 180 հազ. ՀՀ դրամը ամբողջությամբ ստանալուց հետո միայն, Հովսեփյանի ծնողների և “Էլիտ Գրուպ” ՓԲԸ -ի միջև կնքվում է  անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր, որը և փաստում է ՛՛Էլիտ Գրուպ՛՛ ՓԲԻ  հանցավոր արարքները՝

Այսպես ՝ պայմանգրում ” Էլիտ  Գրուպ՛՛  ՓԲԸ -ն  միտումնավոր թաքցվում է իրական մուտք եղած գումարների  21մլն.180 հազ. ՀՀ դրամը, պայմանգրում նշելով ընդամենը 31 մլն. ՀՀ դրամ  իրականում մուտք եղած 52 մլն 180 հազ․ՀՀ դրամի փոխարեն, ինչպես նաև  պայմաանգրում  բնակելի  տարածքի  մակերեսը  նշվում է 151,2 քմ նախապես պայմանավորված 162 քմ փոխարեն: Փոփոխելով պայմանագրի արժեքը Էլիտ Գրուպ” ՓԲԸ-ն միայն մի դրվագով  խաբեությամբ յուրացնում է  քաղաքացու կողմից  արդեն իսկ  կազմակերպության դրամարկղ մուտքագրված 21 մլն. 180 հազ.ՀՀ դրամ, ինչպես նաև խաբում է պետությանը 3 մլն.529 հազ. 858 ՀՀ դրամի չափով:    Հաշվի առնելով  “Էլիտ Գրուպ” ՓԲԸ –ի  կողմից միայն Երևան քաղաքի տարածքում  կառուցված ավելի քան  13 բազմաբնակարան շենքերի քանակը և այլ մեզ հայտի և դեռևս չբացահայտված նմանատիպ գործարքները ակնհայտ է դառնում այն ահռելի չափի գումարների  յուրացումը և հարկերից խուսափումը, որը կատարվել է  “Էլիտ Գրուպ” ՓԲԸ –ի կողմից:

Հ.Գ. Հետագայում  կանդրադառնանք նաև  այլ անօրինական  գործողությունների կատարված Էլիտ Գրուպ” ՓԲԸ –ի կողմից:

 

© Վելես ՀԿ

 

 

Hot this week

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

Օրերս տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության...

Հայաստանի ԱԳ նախարարը կոչ է արել սկանդալի առիթ չփնտրել Իրանի հետ սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման մեջ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել սկանդալի առիթ...

Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ...

Թրամփը ստորագրել է հրաման՝ Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը անվանափոխելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով...

Թեմաներ

Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ...

Թրամփը ստորագրել է հրաման՝ Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը անվանափոխելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով...

2024 թ.-ին 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ

2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img