Սերժ Սարգսյանի ընկերը հանգրվան է գտել Փաշինյանի «թևի տակ»

Politik.am-ը շաբաթներ առաջ  հրապարակել էր մի նյութ, որում «Վելես» իրավապաշտպան հկ-ն ներկայացնում էր «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի կատարած ապօրինությունների մասին: Իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիմումներ էր ստացել Երևանի մի քանի բնակիչներից, որոնք պատմում էին, որ «Էլիտ Գրուպ»  ՓԲԸ-ն ստվերային  քաղաքականություն է  որդեգրել՝  բնակարանների վաճառքի իրական գումարների  մեծ մասը պայմանագրերում չնշելով, կանխամտածված  փոփոխելով  մուտքագրված գումարը,  յուրացրել է դրանք, ինչպես նաև՝ խուսափել հարկային պարտավորություններից: «Էլիտ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Մկոյանը սերտ կապեր ունի Սերժ Սարգսյանի հետ, ընկերներ են: Իսկ երեկ կայացավ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի ներկայացումն ու դրամահավաքը: Դրան ներկա էր նաև Արմեն Մկոյանը: Այժմ Արմեն Մկոյանը մտերիմ է նաև Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը առիթ է տալիս ենթադրել, որ այսպիսով Մկոյանը փորձում է ապահովել իրեն: Նա անհանգստություն չունի, որ իր հետ կապված մութ պատմությունները կարող են բացահայտվել: © Politik.am

 487 Ընդհանուր դիտումներ,  1 Օրվա դիտումներ

Like this:


© Copyright 2018 | All rights reserved. designed by Hakob Jaghatspanyan for ”Veles” Human Rights NGO

%d bloggers like this: