Երեքշաբթի, 13 Մայիսի, 2025
17.8 C
Yerevan

Սենսացիոն բացահայտում. ո՞ր երկրից է տարածվել սկանդալային գաղտնալսումը. միայն տարածե՞լ են, թե՞ նաև գաղտնալսել

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը հնարավոր է՝ տարածված լինի հարևան երկրներից մեկից. այս մասին երեկ հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:

Նա հայտնել է, որ վեց եղանակ կա գաղտնալսման, և տվյալ գործով բոլոր ուղղություններով քննություններ կատարվել են, հարցումներ են ուղարկվել արտասահմանյան երկրներ, կան ձեռք բերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարևան երկրներից մեկից է տարածում ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը: Գրիգորյանը հրաժարվել է տալ այդ երկրի անունը: Քննչական կոմիտեի ղեկավարը նաև հայտնել է, որ փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից գաղտնալսումն իրականացնելու հանգամանքը:

Հայկ Գրիգորյանի երեկվա բացահայտումներից դրականը թերևս այն է, որ հերքվում է, այսպես ասած, դավադրության վարկածը, այլ խոսքով՝ հաստատված է համարվում, որ մեր հատուկ ծառայության աշխատակիցները մասնակցություն չեն ունեցել պետության բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսային զրույցների գաղտնալսումներին։

Մնացած դրվագներով ՔԿ նախագահի բացահայտումները միայն նոր հարցեր են առաջացնում, մասնավորապես՝ խիստ հարաբերական է «հարևան երկիր» ձևակերպումը, որովհետև այն կարող է լինել, օրինակ, ոչ թե Հայաստանին սահմանակից, այլ մոտ գտնվող որևէ պետություն։ Կասկածներն ավելի են խորանում, որովհետև քննչական մարմնի ղեկավարը չի տվել կոնկրետ պետության անուն, ինչը կարող է զանազան ենթադրությունների ու վարկածների տեղիք տալ։

Մյուս կողմից՝ ՔԿ ղեկավարի պարզաբանումներից անհայտ է մնում հարցի պատասխանը, թե արդյոք «հարևան երկիրը», որպես պետություն, մասնակցե՞լ է գատնալսումների տարածմանը, թե՞ հանցագործություն կատարած մարդկանց համար ծառայել է սոսկ որպես տարածք, որտեղից նրանք իրականացրել են իրենց գործողությունը։ Սա շատ կարևոր հանգամանք է՝ այս հանցագործության մասշտաբը պատկերացնելու, դրա ներքին և արտաքին բաղադրիչները բացահայտելու համար։

Պակաս կարևոր չէ մեկ այլ հարցի պատասխանը, որը շրջանցվել է Հայկ Գրիգորյանի խոսքում։ Արդյոք «հարևան երկիր»-ն առնչություն ունի գաղտնալսման միայն տարածմա՞ն, թե՞ նաև իրականացման հետ։

Այս հարցերի պատասխանները խիստ սկզբունքային են՝ պատկերացում կազմելու համար, թե ներքին ու արտաքին ուժերի ինչպիսի մասնակցություն է եղել Հայաստանի անվտանգության դեմ կազմակերպված գործողության գործընթացում։

Ափսոսանքով պետք է արձանագրեմ, որ ՔԿ նախագահի սկանդալային «բացահայտումն» ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց։ Դատելով պաշտոնյայի խոսքից՝ վտանգավոր այս հանցագործությունը տակավին բացահայտված չէ, ինչը խոսում է կամ մեր իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմի բացակայության մասին, կամ էլ հաստատում է վարկածը, որ գործ ունենք բազմաշերտ, բարդ հանցագործության հետ, որի բացահայտումը գոնե այս պահին կամ կարճ ժամանակում վեր է մեր իրավապահ մարմինների ուժերից։ ՔԿ ղեկավարի լակոնիկ հարցազրույցը ավելի շուտ երկրորդ վարկածի մասին է։

© 1in.am

Hot this week

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Մարտի 1-ի գործով ակտիվ ապացուցողական ու վարութային գործողություններ են կատարվում. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ Մարտի...

Թեմաներ

Հակակոռուպցիոն կոմիտեի համար չկան նախկիններ ու ներկաներ. Արթուր Նահապետյան

Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաղորդման մեջ թվարկվել են դատարան ուղարկված...

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում. Աննա Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ի գործը գտնվում է ակտիվ նախաքննության փուլում, այս...

ԿԿՀ-ն դատավորի գույքի փոփոխությունը կասկածելի է համարել և կարգապահական վարույթ հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարգապահական վարույթ է հարուցվել Երևանի ընդհանուր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img