Չորեքշաբթի, 22 Հունվարի, 2025
-8.9 C
Yerevan

Սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռում

Պատերազմից հետո, երբ Մարտունի 3/7-րդ վաշտ 73 զինվորների ծնողները անճարությունից դիմել էին «Վելես» իրավապաշտպանական հասարակական կազմակերպություն,

քանի որ այլևս գնալու տեղ չունեին, ու նրանց լսող չկար` արհամարհված ու անտեսված էին իշխանությունների կողմից, պարզվեց, որ նույն վաշտի հրամանատար Գոռ Իշխանյանը 11․10․2020թ․ իր ենթակայության տակ գտնվող  զինվորներին հրաման է տվել՝ ստելով, թե նրանց տեղափոխում են  ապահով տեղ, բայց իրականում տարել են մահվան դուռ։ Որդեկորույս ծնողները պնդում էին, որ վկա ունեին, որը կամավորական է եղել, ով լսել է Գոռ Իշխանյանի հրամանը․ նա ռացիայով հրաման է տվել, խաբել, թե  զինվորներին տանում են ապահով տեղ։ Եթե զինվորները մնային իրենց դիրքերում, հնարավոր էր ողջ մնային՝  չէին ուղղորդվի Գոռ Իշխանյանի հրամանով օրեր առաջ հանձնված Հադուրթ։  «․․․ ինչո՞ւ մենք պիտի 53 օր ման գայինք մեր երեխաներին ու անընդհատ խաբեին մեզ, ու հետո մեզ մեր անկենդան որդիների մարմինները տային․․․» պատմում էին որդեկորույս ծնողները, — այն դեպքում, որ Հադրութը արդեն հանձնված է եղել թշնամուն, իսկ մեր երեխաներին հրամայվել է թշնամու կողմն անցած տարածքում հայտնվել․․․։

 Գոռ Իշխանյանի մասին, որ դեռ ամիսներ առաջ որդեկորույս ծնողները հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին, իրենց որդիներին կրակի բերան տանելու, եւ սպանելու համար, մինչեւ օրս ՀՀ օրենքը, հանձին դատախազության ոչինչ չի ձեռնարկել, իսկ Գոռ Իշխանյանին  վերաբերող ինչ-որ հաղորդման  տակ որդեկորույս ծնողները՝  որոնց հետ խոսեցինք,  անդրադարձան այդ խայտառակ միջադեպին և հաստատեցին, որ իրենց  մեկնաբանությունները հիմք են հանդիսացել  Գոռ Իշխանյանի աղջկա` Գոհարիկ Իշխանյանի կողմից  ծնողների  մեկնաբանությունների  առնչությամբ ՀՀ ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում  ներկայացնելու, ու ոստիկանությունը շտապ  քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածով  (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը):  Ծնողները, որոնք հավաքվել էին  «Վելես» ՀԿ գրասենյակում նշեցին, որ  իրենց  հրավիրել են ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոնի ստորաբաժանում ցուցմունք տալու  իրենց կատարած այսպես ասած «հանցանքի» վերաբերյալ։ Եվ սա  այն դեպքում, որ ծնողները դեռ սգի մեջ են ու դեռ պատասխանատվության չեն ենթարկվել  իրենց երեխաների  մահվան  պատասխանատուները։

Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ ճնշում որդեկորույս ծնողների նկատմամբ, որպեսզի վախեցնեն ու լռեցնեն նրանց, եւ ինչպես միշտ Գոռ Իշխանյանը և այլոք ջրից չոր դուրս գան։ Սելը ճռռալու փոխարեն, սելվորն է ճռում։

Hot this week

Բնակչության պետական ռեգիստրը անձի իրավական ինքնության հավաստման հարթակ պետք է լինի․ Արփինե Սարգսյան

Օրերս տեղի է ունեցել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության...

Հայաստանի ԱԳ նախարարը կոչ է արել սկանդալի առիթ չփնտրել Իրանի հետ սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման մեջ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կոչ է արել սկանդալի առիթ...

Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ...

Թրամփը ստորագրել է հրաման՝ Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը անվանափոխելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով...

Թեմաներ

Սյունիքը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է. Լավրով

ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ...

Թրամփը ստորագրել է հրաման՝ Մեքսիկական ծոցը և Դենալի լեռը անվանափոխելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման, որով...

2024 թ.-ին 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ

2024 թվականի ընթացքում ՆԳ նախարարությունում հրավիրվել է կարգապահական հանձնաժողովի...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img