Հինգշաբթի, 7 Նոյեմբերի, 2024
1.1 C
Yerevan

ՍԴ միակ դատավոր Արման Դիլանյանը հայտարարգրել է 107 հազար դոլար, 120 հազար եվրո և 45 միլիոն դրամ

Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը դատական համակարգում է 2013 թվականից:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին վերջինս նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր, իսկ 2018 թվականին Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:

Նա 2017 թվականի ապրիլի 28-ին դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է դատավորների միության խորհրդի անդամ:

2018 թվականի սեպտեմբերի 13-ին վերջինս Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՍԴ դատավոր: Նշենք, որ վերջինս ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել:

Իրավաբան.netը ձեզ է ներկայացանում նրա գույքն ու եկամուտները:

2013 թվականին Արման Դիլանյանը վարչական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած  հայտարարարագրի համաձայն նրա  դրամական միջոցները կազմել են.

  • 45 միլիոն դրամ
  • 150 հազար դոլար
  • 120 հազար եվրո:

Նրա եկամուտները կազմել են 2 միլիոն 571 հազար 549 դրամ: Սա ստացվել է 4 աղբյուրից՝ աշխատավարձերից:

2013 թվականի տարկեան հայտարարագրի համաձայն, նրա եկամուտները աճել են՝ հասնելով 5 միլիոն 947 հազար 278 դրամի, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և այլ եկամուտից:

2014 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են.

  • 40 միլիոն դրամ,
  • 150 հազար դոլար,
  • 120 հազար եվրո:

Արման Դիլանյանի եկամուտները կազմել են 5,630,623 դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձերից, նա ստացել է նաև 1,150 դոլար եկամուտ՝ փոխառությունից:

2015 թվականի տարեկան հայտարագրում վերջինիս դրամական միջոցները նվազել են.

Դրամական միջոցները հարկային տարվա սկզբում և վերջում կազմել են՝

  • 45 միլիոն դրամից՝ 32 միլիոն 700 հազար դրամ,
  • 150 հազար դոլարից՝ 122 հազար դոլար,
  • 120 հազար եվրոյից՝ 111 հազար եվրոյի:

Նրա եկամուտները կազմել են 6,754,994 դրամ: Սա ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից:

2016 թվականի տարեկան հայտարարագրում Արման Դիլանյանի դրամական միջոցները շարունակել են նվազել կազմելով՝

  • 29 միլիոն դրամ,
  • 114 հազար դոլար,
  • 105 հազար եվրո:

Եկամուտները կազմել են 6,947,079 դրամ: Սա ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից:

2017 թվականի տարեկան հայտարարագրում Արման Դիլանյանի դրամական միջոցները կրկին նվազել են.

  • 25 միլիոն դրամ,
  • 107 հազար դոլար,
  • 102 հազար եվրո:

Վերջինս 2017-ին 260.000 հազար դրամ փոխառություն է ստացել:

Աշխատանքի վարձատրությունից ստացված եկամուտները կազմել են 7 միլիոն 443 հազար 986 դրամ, և ստացվել 3 աղբյուրից:

Պաշտոնի ստանձման և 2013 թվականի տարեկան հայտարարգրում Արման Դիլանյանի կին է նշված Արաքսյա Հովսեփյանը:

Վերջինիս 2013 թվականի տարեկան հայտարագրում նշված է.

Դրամական միջոցներ.

  • 6,5 միլիոն դրամ,
  • 14 հազար դոլար:

Աշխատանքի վարձատրությունից ստացած եկամուտը կազմել է 4 միլիոն դրամ:

2015 թվականին որպես Արման Դիլանյանի կին տարեկան հայտարարագիր է ներկայացրել Նաիրա Ալեքսանյանը:

Վերջինիս դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ, եկամուտները՝  1 միլիոն 135 հազար 519 դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2016 թվականին Նաիրա Ալեքսանյանի դրամական միջոները հարկային տարվա վերջում աճել են 500 հազար դրամով, իսկ եկամուտները կազմել ՝ 1 միլիոն 555 հազար 150 դրամ, որը կրկին ստացվել է աշխատավարձից:

2017 թվականին նրա դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 3 միլիոն դրամ, եկամուտները՝ 664 հազար 614 դրամ:

Արման Դիլանյանն ունի 2 անչափահաս երեխա: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացվել է միայն 1 երեխայի, Միքայել Դիլանյանի 2017 թվականի հայտարարագիրը, սակայն դրանում ոչինչ նշված չէ:

Ձեզ ենք ներկայացնում նաև ՍԴ դատավոր Արման Դիլանյանի կենսագրությունը.

Ծնվել է 1974 թվականին Արարատի մարզի Գետափնյա գյուղում:

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2004 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտացմամբ: Ատենախոսության թեման՝ «Միջազգային դատարանները և միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»:

21.08.1996 թվականից աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում` որպես աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, ապա` նախագահի տեղակալի օգնական, իսկ այնուհետև` իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ:

29.09.2012 թվականից մինչև 26.04.2013 թվականը կատարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները:

03.04.2006 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում («Միջազգային իրավունք», «Միջազգային արդարադատություն» առարկաներ): Նույն թվականից մինչև 2013 թվականի փետրվար ամիսը հանդիսացել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

2015 թվականից դասավանդում է ՀՀ Փաստաբանական դպրոցում («Ներկայացուցչությունը վարչական դատավարությունում», «Ներկայացուցչությունը վարչական վարույթում» առարկաներ):

2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ: Ընդգրկված է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում:

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:

Ամուսնացած է: Ունի երկու զավակ:

© Iravaban.net

Hot this week

Հանդիպում կենդանասերների հետ

https://www.youtube.com/watch?v=vWZIpu1b6vs

Թրամփը հայտարարել է, որ դարձել է ԱՄՆ 47-րդ նախագահը

Դոնալդ Թրամփն իրեն հռչակեց ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող։ Այս...

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները․ ԱԳՆ

Այսօր ստացվել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի...

Թեմաներ

Հանդիպում կենդանասերների հետ

https://www.youtube.com/watch?v=vWZIpu1b6vs

Թրամփը հայտարարել է, որ դարձել է ԱՄՆ 47-րդ նախագահը

Դոնալդ Թրամփն իրեն հռչակեց ԱՄՆ նախագահական ընտրությունների հաղթող։ Այս...

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները․ ԱԳՆ

Այսօր ստացվել են խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի...

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների հանդիպումը

2024թ. նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին...

«Զվարթնոց»-ում երկրորդ թռիչքուղի կկառուցվի, պայմանավորվածություն արդեն կա. նախարար

 Երևանի«Զվարթնոց» օդանավակայանում նախատեսվում է երկրորդ թռիչքուղու կառուցում։ Այս մասին...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img