Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի, 2024
22.1 C
Yerevan

«Սա վտանգավոր գործընթաց է. չի կարելի ինդուլգենցիա տալ պետության միջոցները գողացածներին»

«Սա անընդունելի, հակաօրինական ու վտանգավոր պրակտիկա է։ Սա վտանգում է առհասարակ արդարադատության գոյությունը Հայաստանի Հանրապետությունում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Մարինա Պողոսյանը՝ անդրադառնալով երեկ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, պատրաստակամություն է հայտնել իր բանկային հաշվի 30 միլիոն դոլարը նվիրել պետությանը, իսկ Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանն էլ պատրաստակամ է մոտ 20 միլիոն դոլար արժողության Ծաղկաձորի իր հյուրանոցը նվիրել պետությանը։

Փաշինյանը նշել էր, որ կա հանրության որոշման կարիք, թե տնտեսական բնույթի հանցագործության համար ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերում հանրությունը, եթե տվյալ մարդը վերադարձնում է տարած փողը:
Նիկոլ Փաշինյանը առաջարկել է «կարմիր գիծ» դիտարկել արյունը, և եթե կա հանցագործություն, որը խլել է մարդկային կյանք, ապա դա չի ներվում, իսկ տնտեսական, ֆինանսական կորուստ ենթադրող հանցանքը ներելի է, որովհետև կորուստը հնարավոր է վերադարձնել: Փաշինյանը խոսել է նաև այդ հարցում կորստի չափի գնահատման մասին՝ ասելով, թե ներման կարող է հավակնել միայն տարած փողի առնվազն 98 տոկոսի վերադարձը:

Մարինա Պողոսյանի խոսքով՝ սա հակաօրինական մոտեցում է խնդրի լուծման համար, որովհետև կստացվի, որ գողության սովոր մարդը կարող է գողանալ, հետագայում դրա մի մասը վերադարձնել ու ազատվել պատասխանատվությունից: «Սա այնքան անընդունելի է։ Մենք սրանով փաստացի հետագայում գողություն անել պատրաստվողներին ասում ենք՝ ոչինչ, եթե դուք գողություն եք անում, ապա մի անհանգստացեք, հետագայում դրա մի մասը կվերադարձնեք, ու ամեն ինչ նորմալ կլինի»,- ասաց տիկին Պողոսյանը՝ հավելելով, որ խնդիրն այն է, որ այդ մարդիկ միայն պետությունից չեն գողացել, այլև ՀՀ շարքային քաղաքացիներից, ու դա ոչ մի պարագայում ներման արժանի չէ:

«Էդ նույն մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը, որ հիմա իր հյուրանոցն է վերադարձնում պետությանը, նա ժամանակին հենց շարքային մարդկանցից անհիմն գանձած մաքսերով է այդ հյուրանոցը կառուցել։ Այդ հյուրանոցը նա իր հորից չի ժառանգել։ Կամ նույն Սաշիկը, որը 30 միլիոն դոլար է պատրաստ վերադարձնել։ Ուզում են ասել՝ սա նորմա՞լ է, կարելի է ժողովրդից գողանալ ու հետո ինչ-որ չնչին մաս վերադարձնել պետությա՞նը։ Կրկնում եմ՝ սա անթույլատրելի է։ Մենք սրանով ինդուլգենցիա ենք տալիս գողերին։ Գողերը, օլիգարխները կարող են գողացված փողերից մի չնչին մաս տալ ու իրենց տանիք առնել ու հետո հանգիստ վայելել գողացած փողերի մնացած ահռելի մասը։ Կրկնում եմ՝ սա հակաօրինական է, ու որևէ կերպ չի կարելի գնալ այս ճանապարհով»,- ասաց իրավապաշտպանը։

Մարինա Պողոսյանը նկատում է, որ մարդիկ հեղափոխությունից հետո ակնկալում են տեսնել անցումային արդարադատության գործիքակազմը, դրա կիրառման արդյունքները, պարզվում է՝ հակառակը, մեր իշխանությունները վերածվել են մի կազմակերպության, որը գողացված գումարների մի մասը հետ վերցնելով՝ ներում է շնորհում գողերին:

«Չեմ կարող ասել, թե ինչու է ընտրվել այս ճանապարհը, բայց սա ցույց է տալիս, որ փաստացի գնում է քրեաօլիգարխիկ համակարգի վերարտադրման պրոցես։ Մարդկանց ասֆալտին փռելու փոխարեն՝ պետք է հետևողական լինել, որ գողը հայտնվի բանտում, հանցագործը կրի իր պատիժը։ Որևէ մեկը չի կարող չեղարկել հանցագործի պատիժը։ Դե թող գնան բանտեր, տեսնեն՝ ով ինչ է գողացել ու դրա մի մասը բռնագանձելով՝ բոլորին ազատ արձակեն, էլ ինչո՞ւ էին համաներում հայտարարել։ Սա կհանգեցնի նոր հանցագործությունների, քանի որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո բոլորը կհասկանան, որ կարելի է գողություն անել ու հետո ներվել»,- ընդգծեց իրավապաշտպանը։

«Վերջ օլիգարխիային» նախաձեռնության անդամ, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանը կարծում է, որ փոխհատուցման դիմաց սեփականությունը ճանաչելու պրակտիկան նորմալ է, իրենք ժամանակին այդ հայեցակարգը ներկայացրել են անգամ Ազգային ժողովին, բայց ամեն ինչ պետք է լինի իրավական հարթության մեջ։ Օրինակ՝ Սաշիկ Սարգսյանի ու մնացած բոլորի դեպքում, Սահակյանի խոսքով, պետք է ստեղծվի մի գործընթաց, մեխանիզմ, որտեղ կպարզվի գողացված միջոցների ամբողջ ծավալը, այդ մարդը անցնի բոլոր որոշումներ կայացնելու մեխանիզմներով, ու եթե հայտարարագրի պակաս, քան իրականում կուտակել է ապօրինի ճանապարհով, ապա ամբողջը պետք է բռնագրավվի։ Այլ կերպ ասած՝ գործեն անցումային արադարադատության գործիքները: «Մենք այսպիսի մոդել էինք առաջարկել, բայց թե ինչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը՝ տեղյակ չեմ և չեմ ցանկանում մեկնաբանել նրան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սուրեն Սահակյանը։

©  1in.am

Hot this week

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին. ԱԳՆ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին։...

Նախկին թե՞ ներկա

https://www.youtube.com/watch?v=r8yFRBNUqpU

«Ես մասնակցել եմ մրցույթին, հողը գնել եմ, ինչո՞ւ եք հորս թիրախավորում». ոստիկանապետի որդի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 5-ին Hetq.am-ը հրապարակել էր,...

Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Դատական համակարգում հեղինակություն վայելող դատավորների դեմ իշխանությունների արշավը շարունակվում...

Թեմաներ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին. ԱԳՆ

Հայաստանը չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին։...

Նախկին թե՞ ներկա

https://www.youtube.com/watch?v=r8yFRBNUqpU

Դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Դատական համակարգում հեղինակություն վայելող դատավորների դեմ իշխանությունների արշավը շարունակվում...

ԵՊՀ նոր նվաճումը․ ՔՊ-ական ռեկտորը 7-10 հազար դոլարանոց ժամացույց ունի. Oragir.news

Oragir.news-ը գրել է. Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև աշխարհի...

Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին. ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարի օգնականը և Եվրասիական հարցերով գլխավոր...
spot_img

Առնչվող հոդվածներ

Հանրաճանաչ կատեգորիաներ

spot_imgspot_img